Monday, September 26, 2016

Մայրենի

Դուրս եք գրում ամեն գլխից ձեր կարծիքով ամենակարևոր նախադասությունը, միտքը:

Նա մի պահ լռեց, ապա բաճկոնի գրպանից մի թղթի կտոր հանեց և մեկնեց ցրիչին։
— Խնդրում եմ, նորից դեղատուն գնա,— ասաց նա։
— Իսկույն, սըր,— ասաց Հոմերը և իրեն գրասենյակից դուրս շպրտեց։
Վիլյամ Գրոգանը հեռագրատանը մենակ մնաց։ Նա շուրջը նայեց գորովանքի տարօրինակ հայացքով, ինչ-որ ցասումով ու սիրով։ Դժվարությամբ բարձրացնելով ձեռքը, նա բռնեց սիրտը, կարծես համբերությամբ սպասելիս լիներ ուժեղ մի նոպայի, որը այլևս չէր կարող զարմացնել նրան։ Նա գնաց դեպի իր աթոռը և նստեց սարսափելի ինքնազսպումով, մինչև որ նոպան սկսեց մեղմանալ։
Ցրիչը վերադարձավ դեղատնից և հեռագրիչին տվեց փոքրիկ տուփը։
— Ջո՜ւր,— ասաց ծերուկը։
Հոմերը լիքը լցրեց թղթե բաժակը և տվեց ծերուկին, որը փոքրիկ տուփից երեք դեղահաբ հանեց, դրեց բերանը և վրայից ջուր խմեց։
— Շնորհակալ եմ,— ասաց նա,— շնորհակալ եմ, տղաս։
— Չարժե, սըր,— ասաց Հոմերը։
Նա մի պահ նայեց ծերունուն և վստահ լինելով, որ նա իրեն լավ է զգում, գնաց դեպի առաքման սեղանը, վերցրեց մահվան հեռագիրը։


Հոմերը շատ բարի մարդ է: Նա ուզեց համոզվել, թե արդյո՞ք նա լավ է: Համոզվեց, որ լավ է և գնաց:
Հոմերը մարդկանց հարգող աանձնավորություն է:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...