Tuesday, September 27, 2016

Կոմիտասի բանաստեղծություններից

Image result for աշուն
ԱՇՈՒՆ
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Հեղինակի պատկերացմամբ
  • աշունը ինչպես է սնվում
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,

  • աշունը ինչպես է քնում
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով

  • աշունը ինչպես է ծնվում
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝

Քո պատկերացմամբ աշունը ինչպես է ծնվում, սնվում, քնում … էլ ինչ է անում աշունը… (ստեղծագործական աշխատանքը պետք է լինի անվազն 6-8 նախադասություն)
Քամին սկսեց ուժեղ փչել: Տերևները կարմիր, կանաչ, դեղին, նարնջագույն էին դարձել: Մարդիկ նման բան առաջին անգամ էին տեսնում: Նրանք հավաքվել էին դրսում և դիտում էին այդ ամենը: Մի մարդ եղել էր ուրիշ երկրներում և տեսել էր այդպիսի բան: Նա այդ մարդկանց բացատրեց, որ արդեն աշուն է և տերևները պիտի կարմիր, կանաչ, դեղին, նարնջագույն դառնան: Մարդիկ հասկացան այդ ամենը և արդեն նրանց համար դա զարմանալի չէր:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...