Խնդիր 1. Ճանճն ունի 6 ոտք, իսկ սարդը 8 ոտք: 2 ճանճը և 3 սարդը ունեն նույնքան ոտք, որքան 10 թռչունը և
1) 2 կատուն 2) 3 կատուն 3) 4 կատուն 4) 6 կատուն
Խնդիր 2. Արմենը մաթեմատիկայից ստացել է երեք գնահատական, որոնց միջին թվաբանականը 8 է։ Եվս մեկ գնահատական ստանալուց հետո նրա գնահատականների միջինը դարձավ 7։ Ի՞նչ գնահատական ստացավ Արմենը։
1) 4 2) 5 3) 6 4) 8
Խնդիր 3. Ամսագիրն արժե 400 դրամ, իսկ գիրքը նրանից 60%-ով թանկ է: Պարզել, թե քանի՞տոկոսով է ամսագիրն էժան գրքից:
1) 40 2)37,5 3)50 4)60
Խնդիր 4. Քանի զրոներով է վերջանում 1-ից մինջև 27-ը բոլոր բնական թվերի արտադրյալը:
2
Խնդիր 5. 18 հատ քարտերից յուրաքանչյուրի վրա գրված է 4 կամ 5 թիվը: Հայտնի է, որ բոլոր քարտերի վրա գրված թվերի գումարը բաժանվում է 17-ի: Քարտերից քանիսի՞ վրա է գրված 4 թիվը: 1
Խնդիր 6. Հայրը որդուց մեծ է 4 անգամ։ 20 տարի հետո նա որդուց մեծ կլինի 2 անգամ։ Քանի՞ տարեկան է հիմա հայրը։
60
Խնդիր 7. Շուկայում ապրանքները փոխանակում են՝ ըստ աղյուսակի: Առնվազն քանի՞ հավ պետք է Պետրոսը բերի շուկա, որպեսզի կարողանա տուն տանել մեկ սագ, մեկ հնդկահավ և մեկ աքլոր: Փոխանակման աղյուսակ
1 հնդկահավ => 5 աքլոր, 1 սագ+2 հավ => 3 աքլոր, 4հավ => 1 սագ
Խնդիր 8. Արմանը մտապահեց մի թիվ, բաժանեց այն 7-ի, ստացվածին գումարեց 7 և վերջապես ստացված արդյունքը բազմապատկեց 7-ով: Այդպես նա ստացավ 777 թիվը: Ո՞ր թիվն է մտապահել Արմանը:
1) 111 2) 728 3) 722 4) 567
Խնդիր 9. Բանվորը գերանները կտրում է սղոցով: Յուրաքանչյուր գերանը գոնե մեկ անգամ կտրելով, 53 կտրումով նա ստացավ 72 փոքր գերան: Քանի՞ գերան կար սկզբում:
1) 17 2) 18 3) 19 4) 21
No comments:
Post a Comment