Wednesday, October 12, 2016

Համո Սահյանի բանստեղծություն 2-րդ

Ի՞նչ կատարվեց… Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:
Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:
Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:
Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը:
Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:
Առաջադրանքներ
  • Նկարագրիր ընդգծված արտահայտություն-պատկերները:
 Երկնքում քանդուքարափ է:
 Ամպերը խառնվել են իրար: Քամի է փչում:

 Կապույտ մրրիկ է պայթել:

Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-

Ուռին ձայներ է հանում: Կարծես ասում է.
-Հասեք աղետ է:

Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը

 
  • Թատերական խաղ-էտյուդ — Երկնքի որոտ-խոսքը…

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...