Monday, October 31, 2016

Վախթանգ Անանյանի պատմվածքներից

Առաջադրանքներ.
  • Բառային աշխատանք — վճիտ, սաղարթախիտ, պանորամա, բեհեզ, քոչ, ծմակ, անձկություն, կենարար, գողտրիկ, ոստոստալ, ապառաժ, լուսնկա, որոճալ, չնաշխարհիկ, թավուտ, սուրալ, բարձրաբերձ, անողորմ, հևիհև, հակինթ, շեղջ, ճարճատել, ոստ, անդորր, կորով, խայտաբղետ, զեփյուռ, լազուր, ջինջ, վսեմություն, ամբարել, ավյուն, ցասում:
վճիտ-Պարզ, մաքուր, հստակ
սաղարթախիտ-Խիտ սաղարթ ունեցող, առատ սաղարթով, սաղարթալից:
պանորամա- Համայնապատկեր:
բեհեզ-Վուշի բարակ թել
քոչ-Սար՝ ամառոց գնացող մարդկանց ու կենդանիների մեծ խումբ, քոչվորների ու նրանց անասունների բազմությունը:
ծմակ-Անտառի խիտ տեղ, ուր արև չի ընկնում, անտառի խիտ՝ ստվերոտ ու մութ տեղ:
անձկություն-Անձուկ՝ նեղ լինելը, նեղություն, նեղվածություն
կենարար-Կյանք տվող՝ ստեղծող, կենդանություն տվող, կենդանացնող, ուժերը վերականգնող:
գողտրիկ- Քնքուշ ու գեղեցիկ:
ոստոստալ-Շարունակ՝ հաճախակի ոոստյուններ գործել, անընդհատ ոստնել: 
ապառաժ-Կարծր լերկ քարի զանգված, ժայռ, քարաժայռ:
լուսնկա-Լուսին, լուսնյակ:
որոճալ-Կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ:
չնաշխարհիկ-Արտակարգ կերպով լավ՝ գեղեցիկ, անզուգական, աննման:
թավուտ-Խիտ թփերով ու մացառներով պատված տեղ, թփուտ, մացառուտ:
սուրալ-Արագորեն արշավել՝ վազել, սլանալ:
բարձրաբերձ-Բարձր, ամպածրար, ամպահերձ, երկնաբերձ
անողորմ-Անգութ, անողոք, վայրագ:
հևիհև- Շնչասպառ, շնչակտուր, հևասպառ
հակինթ-Կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, շափյուղա: 
շեղջ-Կույտ, դեզ, կուտակ
ճարճատել-Ճարճատյուն արձակել 
ոստ- Ծառի՝ թփի բարակ ճյուղ, շիվ
անդորր-Հանգիստ, անվրդով՝ խաղաղ վիճակ
կորով-Մտավոր ու ֆիզիկական կարողություն՝ ուժ, եռանդ
խայտաբղետ-Գույնզգույն բծեր ունեցող, խատուտիկ
զեփյուռ-Թեթև՝ ախորժելի քամի
լազուր-Բաց կապույտ գույն
ջինջ-Պարզ, մաքուր, հստակ, վճիտ՝ պարզ ջուր ունեցող: Ջինջ աղբյուր:
վսեմություն-վեհություն, բարձրություն
ամբարել-Ամբարի մեջ լցնել՝ տեղավորել
ավյուն-Հոգեկան եռանդ, ոգևորություն, խանդ
ցասում-Սաստիկ զայրույթ՝ բարկություն, կատաղություն

  • Ինչպե՞ս է հեղինակը վերաբերվում բնությանը. տեքստի օգնությամբ ցույց տուր:
Այն բնությունը, չքնաղ այն լեռներն, ուր կարկաչել է իմ մանկությունը լեռնային վճիտ առվակի նման, փարթամ է, որսառատ։ Ուր վերջանում է սաղարթախիտ դարավոր անտառն ու սկսվում է ալպիական մուգ կանաչագույն պանորաման, ուր ձգվում են թավշյա սարահարթերը, դուք այժմ էլ կհանդիպեք մեր լեռների չքնաղ թագուհուն՝ եղջերվին։ Ամառը նրա մորթը շեկ-կարմրագույն է և փայլփլում է արևի տակ՝ ոսկեզօծ բեհեզի նման։ Երբ քոչը սար է գնում, և երբ լեռնային օդը հագենում է գառների մայունով, նա սարահարթերից իջնում է մթին ծմակները։ Ուշ աշնանը նա բարձունքներում է, ձյունապատ լեռներում, արածում է քամու սրբած լանջերում և անձկությամբ նայում ցած՝ տաք ու փարթամ բնության առատությանը։

Նա շատ է սիրում բնություն, որովհետև նա այդտեղ է ծնվել և ապրել:

  • Առանձնացրու այն բնապատկերը, որը քեզ էլ է հոգեհարազատ, ցանկալի:

  • Մարդու շփումը բնության հետ անհրաժե՞շտ է, թե՝ ոչ, ինչու՞:
Բնությունը մարդուն մաքուր օդ է տալիս, եթե մարդ բնության հետ կապ չունենա, նա չի կարող մաքուր օդ շնչել նաև եթե մարդ բնության հետ շփում չունենա, նա չի կարող օգտվել բնության օգտակար մրգերից, բանջարեղեններից և այլն: 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...