Tuesday, November 1, 2016

Վախթանգ Անանյանի պատմվածքներից

Առաջադրանքներ.
  • Բառային աշխատանք — զով, հետզհետե, նոսրանալ, թավիշ կանաչ, չնաշխարհիկ, աղմկարար, ապառաժ, որսառատ, ծմակ, մացառ, ճարճատյուն, աղեկտուր, կաշկանդող, ողորկ, խուզարկել, փոմփոխ, սրտաճմլիկ, սնահավատություն, անդրդվելի, դարդ, մելամաղձոտ, թավուտ, ծերպ, կածան, եթիմ, թվանք, ջիգյար, փարվել, կայտառ, կցկտուր, շաղակրատել, դեպո, կառամատույց, կխտար, սրտակտուր, սիրասուն, անառիկ:
Զով-Ախորժելի սառնություն ունեցող, թեթևակիորեն սառն, հով:
հետզհետե- Հաջորդաբար, իրար ետևից:
նոսրանալ-Նվազել, պակասել:
թավիշ կանաչ-
չնաշխարհիկ- Արտակարգ կերպով լավ՝ գեղեցիկ, անզուգական, աննման:
աղմկարար- Աղմուկ բարձրացնող՝ առաջացնող: 
ապառաժ-Կարծր լերկ քարի զանգված, ժայռ, քարաժայռ:
որսառատ-Որսով առատ:
ծմակ-Անտառի խիտ տեղ, ուր արև չի ընկնում, անտառի խիտ՝ ստվերոտ ու մութ տեղ:
մացառ-Փշոտ թփաբույս:
ճարճատյուն- Կոտրվելու՝ բորբոքվելով վառվելու՝ կրակելու՝ պատռվելու սուր և արագ հաջորդականությամբ կրկնվող ձայն:
աղեկտուր-Աղիքները կոտորող, գութ շարժող, մորմոքող:
կաշկանդող-Ամուր կապող, կապկպող:
ողորկ- Խորդուբորդություններ չունեցող, հարթ, կոկ: Ողորկ մաշկ: 
խուզարկել-Խուզարկություն կատարել, խուզարկության ենթարկել: Հանցագործի տունը խուզարկեցին:
փոմփոխ-
սրտաճմլիկ-Սիրտը ճմլող՝ ճնշող, սիրտը մորմոքեցնող՝ կսկծացնող:
սնահավատություն-Դատարկ՝ անիրական բաների հավատ՝ պաշտամունք, սնոտիապաշտություն: 
անդրդվելի-Համառ, անկոտրում:
դարդ- Վիշտ: 
մելամաղձոտ-Մելամաղձությամբ տոգորված՝ համակված:
թավուտ-Խիտ թփերով ու մացառներով պատված տեղ, թփուտ, մացառուտ:
ծերպ-Ճեղք, մի բանի մեջ բացված արանք:
կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:
եթիմ-Որբ
թվանք-Հրացան:
ջիգյար- Լյարդ
փարվել-Սիրով փաթաթվել՝ գրկել մեկին
կայտառ-Շարժումով և գործունեությամբ լեցուն, աշխույժ, թռվռուն:
կցկտուր-Կապ՝ կապակցություն չստեղծող, անկապ, անհարիր:
շաղակրատել-Շատախոսել, լեզվին տալ, բլբլացնել:
դեպո-Շոգեքարշերի և վագոնների նորոգման կայան երկաթուղիներում:
կառամատույց-Ուղևորման հարթակ երկաթուղային կայարանում:
կխտար-Եղնիկ, եղջերու
սրտակտուր-Սիրտ կտրտող, սիրտ մաշող՝ տանջող, ծանր վիշտ՝ կսկիծ պատճառող: 
սիրասուն-Սիրով սնված՝ պահված՝ խնամված, շատ սիրված՝ սիրելի:
անառիկ-Որ չի կարելի առնել՝ գրավել, ամուր, անմատչելի:

  • Մայր և ձագուկ եղնիկների պահվածքը համեմատիր մարդկային պահվածքի հետ. ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան:
Եղնիկ մայրը չկարողացավ իր ձագուկին հետ վերադարձնել, որովհետև նա վախեցավ այդ տղամարդկանցից, բայց չհուսահատվեց և մտածեց, որ իր ձագուկը հետ կգա, իսկ եթե նրա տեղը մի ուրիշ մայր լիներ, նա մի անգամից ոստիկանություն կգնար:

  • Ինչու՞ էր ձագուկը միայն փոքր տղայի հետ խաղում:
Ձագուկը խաղում էր տղայի հետ, որովհետև նա բացի այդ տղայից ուրիշ փոքր տղաների չէր տեսել: Դրա համար էլ նա ընտրել էր իրեն ընկեր այդ տղային:

  • Հավատու՞մ ես, որ մայր-երեխա կապը այդքան ուժեղ է. ինչու՞: Է՞լ ինչը կարող է այդքան զորեղ լինել:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...