Tuesday, November 15, 2016

Դանիել Վարուժան 2-րդ բանաստեղծություւն


ՀԱՍՈՒՆ ԱՐՏ
Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:
Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:
Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:
Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:
Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:
Առաջադրանքներ.
  • Փոխաբերությունները բացատրիր.
ա/ Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:
Ցորենը այնքան շատ է, որ կարծես ամբողջ արտը այրվում է:
բ/ Երկինքն է կըրակ.
Այդ ցորենների գույնը, լույսը այնպես է ընկել երկնքի վրա, որ կարծես ամպերը կրակ է:
գ/ Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:
Արևը անքան ուժեղ է, որ կարծես չորս արևներ տաքացնում և չորացնում են ցորենի արտը:
  • Փորձիր պատճառաբանել «արտս ոսկուն է» արտահայտության անընդհատ կրկնությունը:
Հեղինակը անընդհատ ուզում է ասել, որ իր արտը ոսկեգույն է: Ինձ թվում է, որ եթե այդ արտահայտությունը չլիներ այդ բանաստեղծությունը անհասկանալի կլիներ: մարդիկ չէին հասկանա, թե ինչ է ուզում ասել հեղինակը:

  • Բանաստեղծությունից մեջբերումներով ցույց տուր, թե ո՛ր գույնն է գերիշխում այնտեղ, ինչով է դա պայմանավորված:

Բանաստեղծության մեջ գերիշխում է ոսկեգույնը:
Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

  • Եվս մեկ անգամ կարդա բանաստեղծությունը. շարժում նկատեցի՞ր, ո՞ր բառն է օգնել շարժում ստեղծելուն:
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Դեղձանիկն է թռչում ոսկեգույն ցորենների վրայով:

  • Ի՞նչ տրամադրություն կա բանաստեղծությունում:
Բանաստեղծությունում շատ ուրախ տրամադրություն է: Մարդկանց ցորենը հասել է  և ցորենը շատ է: Նրանք հացի կարիք չեն ունենա ամբողջ տարին:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...