Monday, November 14, 2016

Դանիել Վարուժան 1-ին բանաստեղծություն

Լուսնին


Ճերմա՞կ լուսին, ո՞ւր կերթաս:
-«Հյուղակներուն խավարին
Կտանիմ շողը լույսին:
Գնա՛, լուսին, դյուր կերթաս:

Գոհար լուսին, ո՞ւր կերթաս
-«Դույլերուն մեջ արծաթի
Կտանիմ կաթ հիվանդի»:
Գնա լուսին, դյուր կերթաս:

Լռիկ լուսին, ո՞ւր կերթաս․․․
-«Կերթամ բերել ես քեզի
Յարիդ խոստումը կույսի»:
Լուսի՛ն, լուսի՛ն, զուր կերթաս:

Առաջադրանքներ.
  • Տրված կապակցությունները դարձրու հայերեն. – քեզի, կտանիմ, կերթաս, հյուղակներուն խավարին, դույլերուն մեջ արծաթի:
քեզի-քեզ
կտանիմ-կտանեմ
կերթաս-կգնաս
հյուղակներուն խավարին-խավար խրճիթներում
դույլերուն մեջ արծաթի- արծաթե դույլերի մեջ

  • Դուրս գրիր լուսնին բնորոշող բառերը: Այդ բառերը կարելի՞ է տեղափոխել մյուս քառատողեր, թե՞ յուրաքանչյուրն իր դերն ունի տվյալ քառատողում. հիմնավորիր պատասխանդ:
լռիկ լուսին, ճերմակ լուսին, գոհար լուսին

Ինձ  թվում է, որ չի կարելի ուրիշ տեղ տանել լուսնին բնորոշող բառերը, որովհետև ամեն բառ իր տեղն ունի բանաստեղծության մեջ և ամեն բառ մի բան է նշանակում:

  • Բանաստեղծության ո՞ր տողի, ո՞ր բառի մեջ է խտացած հերոսի տրամադրությունը:
Լուսի՛ն, լուսի՛ն, զուր կերթաս:
Նա հույսը կտրել էր:

  • Պատմիր բանաստեղծության հերոսի մասին:
Բանաստեղծության հերոսը բարի մարդ էր, որը խոսում էր լուսնի հետ և վերջում երբ լուսինը գնում էր նրա սիրած աղջկանից լուր բերելու, նա ասաց, որ իզուր ես գնում, մի գնա: 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...