Wednesday, November 16, 2016

Ուսուցողական ճամփորդություն

Այսօր մենք գնացել էինք Արարատի մարզի, թիվ 5 միջնակարգ դպրոցը: Այնտեղի երեխաների հետ երգեր երգելու, պարեր պարելու, բանաստեղծություններ արտասանելու և այլն: Ճանապրհին մենք շատ երգեցինք ու խաղեր խաղացինք: Հասանք դպրոց, նրանք մեզ լավ ընդունեցին: Նրանց սովորեցրեցինք "Կարնո քոչարի" պարը: Ուզում էինք նրանց սովորեցնեինք "Տասներկու ոտք" պարը, բայց չհասցրեցինք: Երգելուց, պարելուց, արտասանելուց հետո, երեխաները բաժանվեցին երկու խմբի: Մի խումբը գնաց ընկեր Հասմիկի հետ վարդեր տնկելու, իսկ մյուս խումբը, մնաց դասարանում, որպեսզի կարդան Հովհաննես Թումանյանի քառատողերից: Պիտի ընտրեինք մի երեխայի և միասին սովորեինք այդ քառատողը, հետո միասին պատմեինք, թե ինչ խրատ է տալիս մեզ այդ քառատողը: Այդ ամենը կատարելուց հետո վերադարձանք դպրոց: Այդ երեխաներն էլ շատ խելացի երեխաներ էին: Մեզ այդ երեխաները շատ դուր եկան:Նրանք էլ պատմեցին մեզ իրենց դպրոցի մասին:Նրանցից շատ հարցազրույցներ վերցրինք:Ինձ համար սա շատ լավ ճամփորդություն էր: Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը:


Նկարներ՝




No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...