Monday, March 13, 2017

Ծնունդդ շնորհավո՛ր, Եղիշե Չարենց

Այսօր  Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Մենք առավոտյան Չարենց արտասանելով, պտտվում էինք չարենցյան քաղաքում: Այդ ամենը սկսվեց առավոտյան պարապմունքից, երբ մենք արտասանեցինք Չարենցի բանաստեղծություններից տասը: Ժամը 11-ին մենք ավտոբուսներով գնացինք Չարենցի արձանի մոտ: Սկզբում պարեցինք, երգեցինք և արտասանեցինք Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։ Եկավ ժամը 12-ը։ Արդեն բոլորը հավաքվել էին և պատրաստ էին երգելու, պարելու և արտասանելու։ Այդ ամենից հետո ոտքով գնացինք Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Հետո Միսաք Մանուշյանի պուրակում պարեցինք։ Դրանից հետո մեր խումբը գնաց պիցցա համտեսելու։ Ոտքով քայլեցինք դեպի Հյուսիսայի պողոտայի «Տաշիր պիցցան»։ Պիցցան համտեսելուց հետո ավտոբուսով գնացինք դպրոց։ Շատ լավ, համեղ, հետաքրքիր, չարենցասեր և հաճելի օր ունեցանք։ Ես շատ եմ սիրում Չարենցի ծննդյան օրը, որովհետև բոլորը արտասանում են Չարենց, քաղաքում տիրում է չարենցային տրամադրություն, և ես շատ եմ սիրում Չարենցին և իր բանաստեղծությունները։ Ամեն տարի մասնակցում եմ այս օրվան և ամեն տարի մասնակցելու եմ։

Ծնունդդ շնորհավո՛ր, Եղիշե Չարենց․․․


Ես իմ անուշ Հայաստանի


Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...