Tuesday, March 14, 2017

Եղիշե Չարենցի մասին ֆիլմ

Եղիշե Չարենց-Մահվան Տեսիլ

1․ Այս ֆիլմից իմացանք, որ Չարենցն ունեցել է երկու ամենամտերիմ ընկեր, Խանջյանն ու Ավ․ Իսահակյանը, բայց ամենամտերիմ ընկերը եղել է Խանջյանը։
2․ Իմացանք, որ Խանջյանին թուրքերը սպանել են։
3․ Չարենցն ունեցել է դաժան կյանք։
4․ Չարենցը շատ ծանր է տարել Խանջյանի մահը, որովհետև նա Խանջյանին շատ էր սիրում։
5․ Չարենցն ունեցել է երկու աղջիկ և նրանց ու կնոջը շատ-շատ է սիրել։
6․ 1932թ․-ին ծնվել է նրա առաջին աղջիկը՝ Արփենիկը, իսկ 1935թ․ երկրորդ աղջիկը՝ Անահիտը։
7․ Նա իր աղջիկներին անվանում էր Ադոկ և Բոժիկ։
8․ Նրան բանտ են տարել, նա և իր կինը շատ էին տանջվում։
9․  Բանտում նա հիվանդացել է, նրա կինը նրան դեղեր է տարել, բայց չեն թողել ներս մտնել և դեղերը տալ Չարենցին։
10․ Չարենցի բանտարկությունից մեկ ամիս հետո, ոստիկանները եկել և տարել են Չարենցի կնոջը։
11․ Նրան տարել են ոստիկանություն և ետ չեն բերել։
12․ Նրա երեխաները մնացել են դրսում։
13․ 1933 թ․-ին տպագրվել է նրա վերջին ժողովածուն։
14․ 1969 թ․-ին Չարենցի կնոջը Երևանում բնակարան է հատկացվել, որտեղ մեկ ամիս ապրելուց հետո Իզաբելլա Չարենցը վախճանվել է ծանր հիվանդությունից։
15․ Եղիշե Չարենցը վախճանվել է 1937 թվականի նոյեմբերի 27-ին՝ Երևանի բանտում։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...