Wednesday, March 15, 2017

Ագահություն․․․

Image result for Ագահություն
Ագահությունը շատ վատ բան է։ Բայց կան մարդիկ, որ ագահ են։ Շատ հարուստ են, բայց էլի ու էլի են ուզում հարստանալ։ Այդպիսի մարդկանց ես չեմ սիրում։ Կան մարդիկ, որ փոքր հասակում ագահ չեն եղել, բայց հետո, երբ մեծացել են, տեսել են, որ իրենց ընկերները կամ բարեկամները ինչ-որ մի բան ունեն, որ նա չունի և սկսել է այդ մարդը լինել ագահ և ոչ մեկին չի թողել վերցնել իր իրերը կամ դիպչել դրանց։ Կան մարդիկ, որ փոքր հասակից ագահ են եղել, բայց հետո մեծացել են և հասկացել են, որ դա այդքան էլ լավ բան չէ։ Այդ մարդկանց մեջ արթնացել է խիղճը և նրանք սկսել են միմյանց օգնել։ Կա նաև երրորդ տարբերակը։ Մարդ միշտ եղել է ագահ և միշտ լինելու է, որովհետև նա չի մտածում ուրիշների մասին։ Միայն ուզում է, որ նա հարուս լինի, ունենա շատ-շատ բաներ։ Ագահ մարդկանց այդքան էլ չեն սիրում, որովհետև եթե ինչ-որ մեկը քեզ թույլ չի տալիս դիպչել իր իրերին կամ վերցնել նայել, դու արդեն նրա մասին վատ կարծիք ես կազմում, մտածում ես, որ նա ագահ է։ Ինչպես ասել է հռոմեցի փիլիսոփա Սենեկան «Ամենամեծ հարստությունն ագահության բացակայությունն է»

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...