Thursday, March 23, 2017

Անտառն ապրել է ուզում․․․


Անտառներն ու ծառերը ապրել են ուզում․․․ Մի յուրահատուկ ու յուրօրինակ աշխարհ է անտառը՝ լեցուն գույնզգույն ծաղիկներով, կանաչ խոտերով, բարձրահասակ ծառերով։ Մարդիկ կտրում են ծառերը, բայց չեն հասկանում, որ եթե ծառերը պակասեն, նրանք չեն կարող մաքուր օդ ստանալ։ Ինչպես կարելի է փչացնել այդ գեղեցիկ, ուրախ, գույնզգույն տեսարանը։ Ինչպես կարելի է հատել ծառերը, եթե նրանք են ապահովում գարնան, աշնան և ամռան գեղեցկությունը։ Գարնանը գունավորվում են սպիտակ և վարդագույն գույներով։ Աշնանը գունավորվում են նարնջագույն, կարմիր, դեղին, ոսկեգույն գույներով։ Ամռանը՝ կանաչ գույնով։ Պատկերացրեք աշունը կամ գարունը առանց ծառերի։ Ինչպիսի անգույն, տհաճ, մռայլ տեսարան։ Անտառում ապրող կենդանիներն էլ կսատկեն կամ կգնան այնպիսի տեղ, որտեղ գոնե մեկ կամ մեկից ավելի ծառ կա։ Եթե ծառ չլինի, մարդիկ մաքուր օդ չեն ստանա, և մարդկությունը կքչանա։ Մարդկանց տրամադրությունն էլ 
կընկնի դրանից։ Մարդիկ կզզվեն դուրս գալ և տեսնել միայն անապատի նմանվող վայրեր, որոնք այդքան էլ հաճույք չեն պատճառում մարդկանց։ Ես միայն մի բան կասեմ՝ մի՛ կտրեք ծառերը, եթե կտրե՛ք, դուք դրանով կվնասեք և՛ ձեզ, և՛ երկրագնդի վրա ապրող մյուս մարդկանց ապագան։

Անտառն ապրել է ուզում․․․

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...