Monday, April 10, 2017

Ղազարոս Աղայան փաթեթ

Հիշողություն
Ծիծեռնակը բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն հյուսել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
  • Բնութագրիր ծիծեռնակին:
մանկասեր, բարի, աշխատասեր

  • Համեմատիր քեզ նրա հետ:
Ես էլ եմ նրա նման, որովհետև իմ կարծիքով ցանկացած մարդ սիրում է իր երխաների ու եթե սիրում է նրանց պիտի նրանց համար աշխատի, որ իր երեխաներ ոչ մի բանի կարիք չունենան։

  • Գրիր՝ ինչի մասին է բանաստեղծությունը՝ մի քանի նախադասությամբ, մեկ բառով:
Բանաստեղծությունը նրա մասին է, որ ամեն մարդ պիտի սիրի իր երեխաներին։ Եթե սիրի երեխաներին պիտի աշխատի, որ երեխաները ոչ մի բանի կարիք չունենան։ Եթե նրա կառուցած տունը կամ ինչ-որ բանը քանդում են նա շատ է հիշում դա, բայց նորն է կառուցում։ Նա շատ մանկասեր մայր էր։

  • Նշածդ մեկ բառը դարձրու վերնագիր և ստեղծագործիր:

Մանկասեր մայրեր․․․

Եթե ինչ-որ մի մայր իր երեխային չսիրի, դա կազդի երեխայի վրա։ Նա կսկսի այնպես անել, որ ավելի քիչ մնա տանը, որովհետև եթե դու ապրում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սիրում, ավելի լավ է փորձես ինչքան կարելի է քիչ մնալ այդտեղ կամ եթե չի ստացվում այդ անել, մտնում ես սենյակդ և չես ուզում տեսնել նրան։ Պետք չէ այդպես անել, որովհետև երխաներդ սկսում են հեռանալ քեզանից, իսկ եթե հեռանան դու քեզ միայնակ կզգաս, իսկ եթե միայնակ զգաս ոչ մեկ չի օգնի քեզ և դու շատ անօգնական կլինես։ Պետք է սիրես քո երեխաներին, որովհետև միայն երեխադ կարող է քո տրամադրությունը բարձրացնել։ Իմ կարծիքով մոր համար երեխան աշխարհում ամենաթանկ բանն է։ Երեխայի համար էլ պիտի մայրը լինի ամենաթանկ մարդը աշխարհում։ Իմ կարծիքով կենդանիների մոտ էլ է այդպես, ուղղակի ոչ թե փակվում են սենյակում, այլ գնում են մի տեղ, որտեղ իրենց շատ են սիրում կամ մի տեղ, որտեղ նա կարող է միայնակ նստել և մտածել։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...