Tuesday, April 4, 2017

Հացից պատրաստված աթոռը

Image result for խմոր+Image result for աթոռ


Հացից պատրաստված աթոռը


Լինում է չի լինում մի մարդ է լինում։ Նա շատ աղքատ է լինում։ Նա որոշում է իր տան որոշ առարկաներ պատրաստել խմորից, որ ավելորդ գումար չծախսի։ Նա սկսում է թխել։ Թխում է՝ աթոռներ։ Քանի որ նա տանը աթոռներ չուներ և գումար էլ չուներ, որ աթոռ գներ, դրա համար, որոշեց այդպես անել։ Բայց ուներ ցորենի արտ, որից կարող էր ստանալ ալյուր, ալյուրից խմոր, խմորից էլ կպատրաստեր աթոռներ։ Նա սկսեց ցորեն քաղել և դրանից ստանալ ալյուր։ Նա սկսեց թխել։ Այնպիսի գեղեցիկ ու համեղ աթոռներ ստացվեց, որ նա որոշեց, որ դրանցից մի քանիսը ուտի, քանի որ շատ էր աշխատել և շատ քաղցած էր, իսկ մյուս մասը դնի սեղանի կողքին։ Այնքան համեղ աթոռներ էին եղել, որ նա մի անգամից կերավ մի մասը։ Քանի որ նա գումար չուներ, որոշեց, որ պատրաստի հացե աթոռներ։ Հետո վաճառի ու գումար ունենա։ Նա այդպես շատ-շատ հարստացավ։ Ուներ պալատներ, ծառաներ և այլն։ Նա այդքան հարուստ էր, բայց նա օգնում էր իր աշխատողներին, որովհետև նա չէր սիրում ուրիշներին գործի դնել։ Բայց նա, որոշեց, որ շարունակի իր գործը։ Նա հանձնարարեց իր ծառաներին, որ թխեն հացե աթոռներ։ Մարդիկ իմացան դրա մասին։ Այդ գյուղում, որտեղ ապրում էր այդ հարուստ մարդը, այդտեղի մարդիկ այդքան էլ հարուստ չէին։ Այդ հարուստ մարդը շատ բարի էր և մտածում էր բոլորի մասին։ Եթե մարդիկ գնեին մեկ աթոռ, նա մի քանիսը նվիրում էր նրանց։ Մարտի 8-ին և ապրիլի 7-ին նվիրում էր բոլոր ընտանիքներին այնքան հացե աթոռներ, որ ամբողջ տարի հացի կարիք չունենան։ Նրանք ապրում էին շատ հաշտ ու համերաշխ և շատ էին սիրում այդ մարդուն։ Հետո այդ մարդը դառավ այդ գյուղի գյուղապետը և շատ լավ գործեր էր անում նրանց համար։ Նա նաև գյուղի բնության համար էր լավ բաներ անում։ Ասում էր, որ հավաքեն աղբը, որ տնկեն ծառեր ու ծաղիկներ և նա օգնում էր նրանց։ Հետո այդ գյուղը մռայլ գյուղից վերածվեց գույնզգույն գյուղի։ Դարձավ ամենագեղեցիկ ու գույնզգույն գյուղը աշխարհում․․․Եթե դու գումար չունես պետք չէ, որ հուսահատվես։ Պիտի հավատաս քեզ։ Ինչպես այս հեքիաթի հերոսը արեց և հասարակ գյուղացուց դարձավ շատ հարուստ մարդ և գյուղի գյուղապետը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...