Tuesday, April 25, 2017

Երվանդաշատի միջնակարգ դպրոցում․․․

Այսօր մենք ընկեր Հասմիկի, ընկեր Իրինայի և ընկեր Սոնայի հետ գնացել էինք Երվանդաշատ։ Առավոտյան պարապմունք արեցինք, հետո շարժվեցինք ավտոբուսների մոտ։ Տեղավորվեցինք և գնացինք դեպի Երվանդաշատ։ Ավտոբուսի մեջ երգեցինք, արտասանեցինք, խաղացինք։ Ճանապարհի կեսին կանգնեցինք, որպեսզի նախաճաշենք։ Այդ ժամանակ շատ ցուրտ էր։ Մենք տեսանք Արաքս գետը։ Արագ-արագ կերանք և նստեցինք ավտոբուսի մեջ։ Երբ հասանք Երվանդաշատի միջնակարգ դպրոց, ընկեր Հասմիկի և ընկեր Իրինայի խումբը իջավ այնտեղ, բայց ընկեր Սոնայի խումբը գնաց Բագարան։ Գնացինք Երվանդաշատի դպրոց։ Նրանք մեզ ցույց տվեցին իրենց դպրոցը։ Գնացինք նրանց դահլիճ և պատմեցինք մեր դպրոցի մասին, առավոտյան պարապմունքի մասին և այլն։ Արտասանեցինք և երգեցինք նրանց հետ։ Հետո գնացինք մի դասարան, որտեղ պատմեցինք մեր բլոգների մասին, պատմեցինք, թե ինչպես ենք մենք սովորում և այլն։ Հետո բաժանվեցինք խմբերի։ Մի խումբն ուզում էր թարգմանություն անել, մյուսը՝ ստեղծագործել։ Մենք աշխատում էինք ստեղծագործող խմբի հետ, որովհետև մենք ունեինք ստեղծագործական ամսագիր։ Նրանք 10-11 հոգի էինք, իսկ մենք՝ 2։ Մենք նրանց պատմեցինք մեր ամսագրի մասին, պատասխանեցինք նրանց հարցերին և նրանց տվեցինք վերնագրեր, որպեսզի ստեղծագործեն։ Նրանք 3-6-րդ դասարանցիներն էին։ Նրանք շատ լավ էին ստեղծագործում, ունեին գեղեցիկ ու հետաքրքիր մտքեր։ Նրանք ստեղծագործում էին, իսկ մենք նրանց օգնում էինք և ստուգում սխալները։ Վերջում վերցրեցինք թղթերը, որոնց վրա գրված էին ստեղծագործական աշխատանքենրը և գնացինք դպրոցի դիմացի խաչքարի մոտ։ Նրանք մեզ համար հյուրասիորւթյուն էին պատրաստել։ Նստեցինք, համտեսեցինք։ Խաչքարի մոտ սպասեցինք, մինչև ավտոբուսը եկավ, և եկանք դպրոց։ Ավտոբուսի մեջ խաղացինք, լա՜վ ուրախացանք։ Շատ հետքրքիր, ուրախ, սովորեցնող օր ունեցանք։ Բայց ամենակարևոր բանն այն էր, որ մենք տեսանք Արաքս գետը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...