Tuesday, April 25, 2017

Մայրենի

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

  • Առանձնացրու քեզ դուր եկած թարս պատկերը, շարունակիր այն նկարել…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Իսկ ծաղիկներն աճում են ամպերի վրա
Բոլոր կենդանիներն էլ թռչում են


  • Իմ աշխարհի տերն ու հյուրը … — ստեղծագործական աշխատանք

Ես, որպես տեր և հյուր ինձ պահում եմ նույն ձևերով։ Եթե հյուր եմ լինում, մի քիչ ամաչկոտ եմ լինում, բայց հետո էլ չեմ ամաչում։ Նույն ձև է նաև, երբ մեր տուն է ինչ-որ հյուր գալիս։ Ես ինձ ոչ մի տեղ չեմ զգում տիրոջ նման, նույնիսկ մեր տանը։ Աշխարհում մարդիկ էլ են հյուրեր, բայց չգիտեմ ինչու, կա մի մարդկանց տեսակ, ովքեր իրենց զգում են, որպես աշխարհի տերը։ Պետք չէ այդպես անել։ Աշխարհը բոլորինն է և ոչ ոք չի կարող ասել, թե այն իմն է, կամ այդպիսի բաներ։ Եթե Աստված մեզ ուղարկել է երկրագունդ, որպես հյուր, մենք պետք է մեզ պահենք հյուրի նման, ոչ թե տիրոջ։ Կան մարդկանց մի տեսակ էլ, ովքեր այդքան ասելուց հետո միևնույն է մնում են նույն կարծիքին, թե նրանք են աշխարհի տերն ու տիրակալը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...