Wednesday, May 3, 2017

Բառի մը որոշումը

ԲԱՌԻ ՄԸ ՈՐՈՇՈՒՄԸ
Բառը ձանձրացաւ
միշտ նոյնիմաստ ապրելէ
Իր տարիները թօթափեց
Փորձեց նոր իմաստ
— Թէ ինչ կ’ըսէ — մարդիկ չհասկցան
Նորէն առին մէկ կողմ դրին
որ օր մը տեղին գործածեն:
Առաջադրանքներ
  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Բառը ձանձրացավ
Միշտ նույն ձևով ապրել
Իր ապրած տարիները մոռացավ
Փորձեց նոր ձևով ապրել
- Թե ինչ էր ասում- մարդիկ չհասկացան
Նրան վերցրին դրեցին մի կողմ
Որ մի օր հարմար տեղում օգտագործեն։

  • ԲԱՌ-ի կերպարում մարդու ո՞ր տեսակն է պահված:
Իմ կարծիքով ԲԱՌ-ի կերպարում մի մարդ է, ով հոգնել է նույն կերպ ապրել։ Նա շատ էր հոգնել այդպես ապրելուց և ուզում էր փոխվել։

  • Կարո՞ղ ես ասել, որն է բանաստեղծության ասելիքը: — Համաձա՞յն ես դրա հետ:
Բանաստեղծության ասելիքն այն է, որ եթե ինչ-որ մեկը փոխվում է, պետք չէ հարցնել հասարակությանը, թե նա դուր է գալիս նրան, թե ոչ։ Պետք չէ հարցնել ուրիշների կարծիքը կամ ուշադրություն դարձնել նրանց ասածներին։

Փոխվիր․․․

Մարդ պետք է չվախենա փոխվելուց։ Պետք չէ հաշվի առնել ուրիշների կարծիքը։ Մեկը ասում է, այդպես արա, մյուսն ասում է, այնպես արա։ Դու պետք է այնպես անես, ինչպես դու ես ուզում, ոչ թե անես այնպես, ինչպես ուրիշներն են ուզում։ Դու պետք է ունենաս քո սեփական կարծիքը։ Ումից հարցնում ես, նա կարող է քեզ այնպիսի բան ասել, որ դու դրանից փոխվես դեպի վատը։ Հնարավոր է, որ նա քեզ նախանձում է և ասում այնպիսի բան, որից դու կփոխվես դեպի վատը։ Քո կարծիքն ուրիշի կարծիքից չի կարող ավել լավը լինել։


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...