Tuesday, May 2, 2017

Մի լացիր լույս, մի լացիր

Մի լար լոյս, մի լար
Մի լար լոյս, մի լար,
Երկինքէն ինկողը չի լար:
Մի լար, թէ աղքատի տուն ինկար,
գլխու վրայ է տեղդ:
Մի լար լոյս, մի լար,
Գետնայարկ չինկող լոյսերը թող լան:
Առաջադրանքներ
  • Փոխադրել արևելահայերեն:
Մի լացիր լույս, մի լացիր

Մի լացիր լուսյ, մի լացիր,
Երկնքից ընկնողը չի լացի։

Եթե աղքատի տուն ընկնես, մի լացիր
Գլխի վրա տեղ ունես։

Մի լացիր լույս մի լացիր
Ներքև չընկնող լույսերը թող լացեն։

  • Բացատրել գլխի վրա տեղ ունենալ դարձվածքը: 
Գլխի վրա տեղ ունենալ նշանակում է, որ օրինակ՝ ինչ-որ մեկը մյուսի համար լավ բան է անում, այդ մարդն ասում է դու գլխիս վրա տեղ ունես։ Այսինքն, եթե դու ընկնես վատ դրության մեջ ես անպայման կօգնեմ քեզ։ Նաև նշանակում է, որ դու այդ մարդու տանը սպասված ու սիրված մարդ ես։

  • Մեկնաբանել երկրորդ տունը:
Եթե աղքատի տուն ընկնես, մի լացիր
Գլխի վրա տեղ ունես։

Այս տունը նշանակում է, որ եթե դու ընկնես աղքատի տուն չլացես, որովհետև դու նրանց տանը սպասված հյուր ես։ Դու նրանց գլխի վրա տեղ ունես։ 

  • Ըստ հեղինակի՝ ո՞ր լույսը չի լալիս և ո՞ր լույսն է լալիս: Ինչպե՞ս ես հասկանում այդ միտքը, համաձայն ես, թե՝ ոչ. հիմնավորիր:
Ըստ հեղինակի, լույսը պիտի չլացի այն ժամանակ, երբ նա ընկնում է աղքատի տուն, որովհետև նա նրանց գլխի վրա տեղ ունի։

  • Եթե դու լինեիր Լույս, ինչը քեզ կվշտացներ և ինչը կուրախացներ:
Ես եթե լույս լինեի, կուրախանայի այն ժամանակ, երբ ընկնեի աղքատի տուն։ Ինչպես ասվում է բանաստեղծության մեջ։ Աղքատները ինձ կպահեին իրենց գլխի վրա։ Այսինքն նրանք ինձ կսպասեն և կսիրեն այնպես, ինչպես սիրում են իրենց հարազատներին ու բարեկամներին։ Եթե ես ընկնեի հարուստի տուն, շատ կտխրեի, որովհետև իմ կարծիքով նրանք ինձ լավ չեն վերաբերվի, որովհետև հարուստները շատ անխիղճ մարդիկ են և նրանք բոլորին էլ վատ են վերաբերվում։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...