Friday, May 5, 2017

Կապույտ, սև

Կապոյտ
Թէ կրնաս կապոյտը բացատրէ որդին —
Ոչ ծով է տեսեր — ոչ լիճ — ոչ երկինք
Ոչ ալ կապուտաչուի որդ մըն է սիրեր —
Դուք այդ կապոյտը ինծի հարցուցէք
Սեւ
Բոլոր գոյները — լոյսերը բոլոր
— Սէրերը բոլոր —
Երբ վանես կեանքէդ
Ահա թէ քեզի սեւը կը մնայ
— Բարով գործածես —
Առաջադրանքներ.
  • Բանաստեղծությունները փոխադրել արևելահայերեն:
Կապույտ

Թե կարող ես կապույտը բացատրիր որդին
Ոչ ծով է տեսել, ոչ լիճ, ոչ երկինք
Ոչ էլ կապուտաչյա որդի ես սիրել
Դուք այդ կապույտը ինձ հարցրեք

Սև

Բոլոր գույները, լույսերը բոլոր
Սերերը բոլոր
Երբ քեզնից հեռու տանես կյանքդ
Քեզ միայն սևը կմնա
Բարով գործածես

  • Բանաստեղծն ինչպե՞ս է բացատրում Կապույտն ու Սևը:
Ասում է, որ եթե դու կյանքդ քեզնից հեռու տանես, դա կնշանակի, որ քեզ միայն սևն է մնացել։
Ասում է, որ եթե դու ծով չես տեսել, լիճ չես տեսել, երկինք չես տեսել և չես սիրահարվել կապտաչյայի, ուրեմն դու չես կարող հասկանալ, թե կապույտն ինչ է։

  • Դու՛ ինչպես ես տեսնում այդ գույները:
Ես էլ եմ համաձայն հեղինակի հետ։

  • Ստեղծագործական աշխատանք — Գրիր քո Գույնի (գույների) մասին:
  • Image result for colors
Իմ կարծիքով իմ մեջ սև, մոխրագույն գույներ չկան։ Ես մռայլ մարդ չեմ։ Ես ունեմ տարբեր գույներ։ Դեղինը՝ պայծառությունն է։ Կապույտը՝ պարզությունն է։ Կարմիրը՝ համեղ կյանք ապրելն է։ Մանուշակագույնը՝ ծաղիկների գեղեցկությունը։ Կանաչը՝ ուրախությունն է։ Նարնջագույնը՝ ազնիվ լինելն է և այլն։ Այս գույներից, ես սիրում եմ նարնջագույնն ու կանաչը։ Այս երկու գույները նաև համընկնում են իմ միջի գույների հետ։ Ես ազնիվ ու ուրախ մարդ եմ։ Նարնջագույնն ու կանաչը, այդ երկու բնավորություններն են։ Ես միշտ սիրել եմ նարնջագույնը, բայց կանաչը միշտ չեմ սիրել։ Այս տարի չգիտեմ ինչու, ես սկսել եմ սիրել կանաչ գույնը և այն իմ ամենասիրելի գույնն է դարձել։ Մնացած գույներն էլ եմ սիրում, բայց ինձ համար այս երկու գույներն առանձնահատուկ են։ Ես կարմիր գույնն այնքան էլ չեմ սիրում, բայց սիրում եմ ապրել համեղ կյանքով։ Այսինքն, սիրում եմ ապրել այնպես ինչպես ես եմ ուզում։ Ես դեղին ու կանաչ եմ այն օրերին, երբ մի լավ բան է տեղի ունենում։ Մանուշակագույն եմ միշտ։ Նարնջագույն եմ միշտ, որովհետև ազնվությունն ամենակարևոր բանն է։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...