Friday, May 5, 2017

Զոհաբերում

Զոհաբերում
Չորս ոչխար էին
Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ
Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին
Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ:
Առաջադրանքներ.
  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Չորս ոչխար էին
Նախ առաջինը մորթեցին
Հետո երկրորդը կմորթեն
Երրորդը փորձեց փախչել

Հազիվ տասը մետր գնաց
Ձերբակալեցին

Ես այդ երրորդի միսը կերա
Կյանքի համ ուներ։

  • Ինչպես ես հասկանում կյանքի համ արտահայտությունը:
Իմ կարծիքով կյանքի համ նշանակում է այն, որ օրինակ՝ այս երրորդ ոչխարը փորձեց փախչել։ Նա ուզում էր ապրել, նա խելացի էր, բայց նրան բռնեցին։

  • Ըստ հեղինակի՝ ի՞նչն էր կյանքի համը: Քո կարծիքով է՞լ ինչը կարող է կյանքի համ լինել:
Իմ կարծիքով կյանքի համ նշանակում է այն, որ օրինակ՝ այս երրորդ ոչխարը փորձեց փախչել։ Նա ուզում էր ապրել, նա խելացի էր, բայց նրան բռնեցին։ Կյանքի համ կարող է լինել այն, որ դու զբաղվես քո ուզած զբաղմունքով, ոչ թե ուրիշի ասածով։

Պայքարեք, որ ձեր կյանքը համ ունենա․․․

Պայքարեք, եթե չպայքարեք, ուրեմն կունենաք անհամ կյանք։ Իմ կարծիքով կյանքի համը կարող է լինել դառը և քաղցր։ Դառը կյանքն այն է, որ դու քո ապրած տարիներից, ոչ մի բան չես հասկացել։ Ապրել ես այնպես ինչպես ուրիշներն են ուզում։ Քաղցր կյանքն այն է, որ դու ապրել ես այնպես ինչպես դու ես ուզում։ Եթե դու ապրես քո ուզած ձևով, քեզ կթվա, որ դու նաև ապրել ես համեղ կյանքով։ Քո ապրած տարիները գոնե մի քիչ համեղ ու հետաքրքիր է անցել։ Պայքարե՛ք, որ ձեր կյանքը համ ունենա։ Մի՛ լսեք ուրիշների կարծիքը։ Նրանք ձեզ միայն վատություն են անում։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...