
Ես համաձայն եմ տիկին Մարիետի խոսքերի հետ։ Նաև համաձայն եմ այս ուսուցման ձևի հետ։ Այս ձևը, իմ կարծիքով, ոչ մի թերություն չունի։ Ամեն մեկը պիտի ունենա իր զբաղմունքը դասի ժամին։ Մենք մայրենիի դասաժամին այդպես ենք անում։ Ամեն մեկը զբաղվում է այն բանով, ինչով, որ ուզում է։ Գրում ենք ստեղծագործություններ, թարգմանություններ ենք անում։ Ինձ համար այդպես շատ լավ ու հետաքրքիր է։ Մենք բացել ենք մի ամսագիր։ Այդ ամսագրի անունը Ստեղծապտույտ է։ Մենք այնտեղ տեղադրում ենք մեր, մեր գործընկերների և ուրիշների ստեղծագործական աշխատանքները։ Շատ հետաքրքիր է անցնում։
No comments:
Post a Comment