Thursday, May 18, 2017

Մի տարի միջին դպրոցում

Ես այս տարի եկա Միջին դպրոց։ Սովորում եմ 6-1 դասարանում։ Կրտսեր դպրոցում մենք մտածում էին, որ Միջին դպրոցում շատ վատ է անցնելու։ Մեզ համար դա մեծ ու անսպասելի փոփոխութուն էր։ Մի քանի օրից արդեն բոլորին ճանաչում էինք, թե՛ դասավանդող, թե՛ կազմակերպիչ, թե՛ տնօրեն և թե՛ սովորող։ Օրեցօր ճանաչում էինք բակը, դասարանները և այլն։  Այստեղ շատ լավ է անցնում։ Միջին դպրոցն ավելի լավն է։ Ես սիրում եմ իմ բոլոր ուսուցիչներին։ Ինձ համար այստեղ ավելի լավ է, քան կրտսեր դպրոցում։ Այստեղ ավելի ազատ է։ Ընտրությամբ գործունեության մեջ ավելի ու ավելի հետաքրքիր բաներ կան։ Ֆիզկուլտուրայի մեջ նույնպես։ Միջին դպրոցի ճամբարն էլ է ավելի հետաքրքիր։ Մայրենիի դասաժամն ինձ շատ դուր եկավ այն, որ մենք աշխատում ենք նախագծային։ Անում ենք այն, ինչը որ մեզ համար հետաքրքիր է։ Այդպես շատ լավ ու հետաքրքիր է։ Ես ունեմ մեկ ստեղծագործական բլոգ։ Այնտեղ տեղադրում ենք մեր, մեր ընկերների, գործընկերների, կրտսեր և ավագ դպրոցների երեխաների ստեղծագործությունները։ Կրտսեր դպրոցների երեխաներին խորհուրդ կտամ, որ չվախենան Միջին դպրոց գալուց։ Մենք նրանց շատ ենք սիրում և ամեն հարցում կօգնենք։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...