Tuesday, November 6, 2018

Պատմություն․ Նախագծային երկրորդ շաբաթ

Մխիթար Սեբաստացի




Մխիթար Սեբաստացին ծնվել է փետրվարի 7-ին 1676 թվականին։ Նա կաթոլիկ եկեղեցական գործիչ է, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը։ Նա սովորել է տարբեր վանքերում։ 20 տարեկանում նրան նշանակել են քահանա։ 25 տարեկանում նա հիմնել է եկեղեցի Կոստանդոպոլսում։ Հետո նա մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը։ 1715 թվականին միաբանությունը տեղափողվել է Սբ․ Ղազար կղզի։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր



Ես Մարիամ Հովհաննիսյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ, արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թ․-ին և կրում է Մխիթար Սեբաստացու անվանումը։ Կրթահամալիրն իրականացնում է այլընտրանքային կրթական ծրագրեր։ Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը և այլն։ Բաղկացած է յոթ մասնաճյուղերից։ Ինձ շատ է դուր գալիս մեր կրթահամալիրի ամեն ինչը։

Մխիթարյան միաբանություն




Մխիթարյան միաբանությունը 1703-16 թթ-ին գործել է Հունսատանի Մեթոն բերդաքաղաքում։ Միաբանությունը գործունեություն է ծավալել երկու ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական։ 1732թ․ ին միաբանները Սբ Ղազար կղզում հիմնադրել են վարժարան։ 

Գործունեությունը

կրոնական-կաթոլիկական աշխատություններ, պատմական աշխատություններ, պատմա-աշխարհագրական աշխատություններ, լեզվաբանական և բառարանագիտական աշխատություններ, գրական-գեղարվեստական աշխատություններ, բնագիտական աշխատություններ, տնտեսագիտական աշխատություններ


Իմ կարծիքով․․․

Տարբերությունն այն է, որ  Մխիթարյան միաբանությունը գործունեություն է ծավալել կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական ուղղություններով։ Իսկ մեր կրթահամալիրում այքան էլ չեն խորացվում կրոնի մեջ։ Նրանց գրադարանները շատ մեծ են և ունեն շատ ձեռագրեր, բայց մեր դպրոցի գրադարանը ունի երկու տարբեր կարդալու ձև՝ էլեկտրոնային և գրքային։ Մեր դպրոցը ավելի զարգացած է, որովհետև դպրոցում մենք աշխատում ենք էլեկտրոնային սարքերով։ Այնտեղ ավելի շատ ուշադրություն են դարձնում եկեղեցու պատմությանը, կրոններին և այլն։ Իսկ մեր դպրոցում մենք չունենք եկեղեցու պատմություն առարկան կամ կրոնի ինչ-որ դասընթացներ։ Մեր դպրոցում ուսուցման ձևը լրիվ ուրիշ է։ Մենք ենք ընտրում, թե ինչ թեմայով ստեղծագործենք, թե ինչ գրքեր կարդանք։ Այնտեղ այդքան էլ չեն սովորեցնում կենսաբանություն կամ նմանատիպ առարկաներ։ Այդ դպրոցներում սովորում էին միայն տղաները։ Իսկ մեր դպրոցում այդպես չէ։ Սովորում են աղջիկներն ու տղաները։ Այնտեղի ուսուցիչները միայն տղամարդիկ էին։ Նրանք հոգևորականներ էին։ Այդ դպրոցներում ոչ մի աղջիկ չկար։ Իսկ մեր դպրոցում կան աղիջկներ, տղաներ, աղջիկ ուսոցիչներ, տղա ուսուցիչներ։ Մեր դպրոցը շատ-շատ է տարբերվում ցանկացած հայկական դպրոցներից։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...