Ժողովրդավարության երաշխիքները և պաշտպանությունը
1․ Ինչ է ժողովրդաիշխանությունը
Ժողովրդաիշխանությունը ողջ իշխանության պատկանելիությունն է
ժողովրդին, ինչպես նաև ժողովրդի կողմից այդ իշխանության ազատ իրականացումը ՝ իր ինքնիշխան
կամքին և շահերին լրիվ համապատասխան։
2․ Ով է իշխանության աղբյուրը և տերը։
Իշխանության տերը ժողովուրդն է։ Ժողովուրդը իշխանությունը իրականացնում
է ազատ ընտրությունների, հանրաքվեների և այլնի միջոցով։
3. Որն է անմիջական ժողովրդաիշխանության ձևերի նշանակությունը։
Ժողովրդի կամքի արտահայտման ձևից կախված, ՀՀ Սահմանադրությունն
ամրագրում է ժողովրդաիշխանության անմիջական և ներկայացուցչական ձևերը։
4․ Որն է ներկայացուցչական անմիջական ժողովրդաիշխանության տարբերությունը։
Անմիջական ձևը ենթադրում է, որ ժողովուրդը արտահայտում է իր
կամքը պետական կամ հասարակական ինչ-որ հարցի վերաբերյալ։ Ներկայացուցչական ժողովրդաիշխանությունը
ժողովրդի իշխանության ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց միջոցով։
5․ Որոնք են ներկայացուցչական կառավարման առանձնահատյությունները։
Ներկայացուցչական մարմիններն արտահայտում են ժողովրդի կամքը
և շահերը։ Ժողովուրդն այս դեպքում ընտրված ներկայացուցիչներին հանձնարարում է իր լիազորությունների
իրականացում՝ որոշակի ժամկետով։
6․ Ինչ են ընտրությունները և որն է դրանց նշանակությունը։
Ընտրությունները ժողովրդի իշխանության արտահայտման անմիջական
բարձրագույն ձևն են, որի միջոցով ժողովուրդն ուղղակիորեն մասնակցում է պետության կառավարմանը՝
ձևավորելով Ազգային ժողովը և այլն։
7․ Ինչ է նշանակում ընտրություննների ազատությունը և կամավորթյունը։
Ընտրությունների ազատություն է նշանակում այն, երբ մարդը կարող
է ընտրել նրան, ում ուզում է։ Ընտրությունների կամավորթությունը այն է, որ Հայաստանի
Հանրապետությունում ընտրությունները կատարվում են կամավորական ձևով, այսինք, ոչ մեկ
իրավունք չունի ստիպել մյուսին, որ նա ընտրություն կատարի։
8․ Ինչ են համամասնական և մեծամասնական ընտրաեղանակները։
Համամասնական ընտրաեղանակի դեպքում ամեն մարդ քվեարկում է մի
կուսակցության օգտին և վերջում, ըստ կուսակցության ստացած ձայների, որոշվում են պատգամավորական
տեղերը խորհրդարանում։
Մեծամասնականի դեպքում առաջադրվում են անհատ թեկնածուներ։ Ամենաշատ
քվեներ ստացած թեկանծուն համարվում է ընտրված։
No comments:
Post a Comment