Monday, September 30, 2019

Իրավունք․ դաս 4․ մարդու իրավունքները

  1. Որո՞նք են մարդու իրավունքերից բխող պետության պարտականությունները։
Պետությունը պարտավոր է ճանաչել մարդու իրավունքները։ Նա պետք է ընդունի բնական իրավունքից բխող մարդու անօտարելի իրավունքները և դրանք համապարտադիր դարձնելու նպատակով ամրագրի Սահմանադրությամբ և օրենքներով։ Մարդու իրավունքների պահպանման մեջ մեծ է խորհրդարանի և կառավարության դերը։
2.Ո՞վ է մարդու իրավունքների պաշտպանը։
Ներկայիս ժամանակներում, մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանն է։
  1. Ինչու՞ դատարանը պետք է լինի անկախ և անկողմնակալ։
Դատարանը պետք է լինի անկախ և անկողմնակալ, որ բոլոր տեսակի որոշումները լինեն արդար և ազնիվ։ Ամեն ոք ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունք։ Պետք է դատարանի անձնական կարծիքը չազդի անկախությունը վերականգնելուն։


  1. Ի՞նչ են մարդու իրավունքների սահմանադրական հատուկ երաշխիքները։
Առանձնահատուկ դեպքերում, երբ ոտնահարված է մարդու որևէ իրավունքը, և նա ձգտում է հասնել դրա պաշտպանությանը, կամ երբ մարդը կասկածվում կամ մեղադրվում է հանցանք կատարելու մեջ, նրան անհրաժեշտ են լրացուցիչ երաշխիքներ։ անվանում են մարդու իրավունքների հատուկ երաշխիքներ, որոնք ևս ամնագրված են Սահմանադրությամբ։
  1. Ո՞ր պահից մարդն ունի պաշտպանական իրավունք։
Յուրաքանչյուր ոք ունի մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու իրավունք։ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։
  1. Ո՞ր պահից է հանցագործության համար մեղադրվողը համարվում մեղավոր։
Հանցագործության համար մարդը համարվում է մեղադրող այն ժամանակ, երբ դատի ժամանակ մյուս կողմը կարողանում է ապացուցել նրա մեղավորթյունը և դատարանը ապացույցները համարում է ճիշտ։
  1. Ո՞վ է կրում մեղադրանքի ապացուցման պարտականությունը։
Մեղադրանքի ապացուցումը կրում է փաստաբանը։ Նա փորձում է ապացուցել, դիմացինի մեղավորությունը։
  1. Ովքե՞ր և ինչու՞ են ազատվում ցուցմունք տալու պարտականությունից։
Ոչ ոք պարտավոր չէ վկայել ինչ-որ մեկի դեմ։ Այս իրավունքն ունի բարոյական հիմքեր։ Անձը, որին քրեական գործը քննող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել հանցանք գործելու մեջ ինչ-որ մեկի մեղավորությունը կամ այլ նյութեր, իրավունք ունի հրաժարվել այդ ամենից։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...