Հայոց լեզու
- Սյունակներից ընտրիր մեկական նախածանց և արմատ և նախածանցավոր բառ ստացիր.
17. Բացահայտ, մակդիր, տհաս, ենթակետ, ապաբախտ, համակրել:
18. Ցմահ, ներուժ, պարագիր, բացարձակ, չբեր, նախագահ:
19. Նախագիծ, արտասահման, վերադարձ, ենթագլուխ, հարակից, առմիշտ:
20. Համալիր, տձև, հակամարտ, առձեռն, թերակղզի, գերաշնորհ:
- Սյունակներից ընտրիր մեկական արմատ և վերջածանց և վերջածանցավոր բառ ստացիր.
11. Հարթակ, ցայտուն, փառք, բանուկ, աճուրդ, ուկեցորդ:
12. Լուծույթ, չափածո, խորք, բուրյան, տառացի:
13. Գողոն, քսուք, հավելյալ, կթան, տիրույթ, ցանցկեն:
14. Բոցանուտ, բազմակի, ծերունի, մանրուք, այտուց, կապոց:
- Լրացրու բաց թողած տառերը։
Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտկավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով ըստ ամենայնի լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց.
-Ազնի՛վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի՛ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը անհաջողությունից քաշվել է Կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում՝ սպասում է մեր օրհնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը, մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։
No comments:
Post a Comment