Friday, October 4, 2019

Հայոց լեզու 10․04․2019

Առաջադրանքներ
  1. Տրված բառերից առանձնացրու հոմանշային 10 զույգ։
    Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
    հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
    անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

հսկայական-վիթխարի
ողորկ-հարթ
դժվար-խրթին
պարպել-դատարկել
դյութիչ-հմայիչ
տամուկ-խոնավ
ստերջ-անպտուղ
բիլ-ծավի
ժողովել-հավաքել
դրվատել-գովել

  1.  Յուրաքանչյուր տողում գտիր տրված բառի մեկ հոմանիշ։
    ա) Լուռ
    1. ակնդետ, անխոս, անթարթ
    2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
    3. անձայն, անքթիթ, անշեղ
    բ) Գեղեցիկ
    1. անբարետես, դեղձան, չքնաղ
    2. գեղանի, կախարդական, լուսավոր
    3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
    գ) Գովել
    1. նախատել, բաղդատել, դրվատել
    2. հարատևել, պարսավել, ներբողել
    3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
    դ) Երեկո
    1. արշալույս, վերջալույս, աստղալույս
    2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
    3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
    ե) Ցանկալի
    1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
    2. տենչալի, պատկառելի, անհերքելի
    3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի


  1. Տրված բառերից առանձնացրու հականշային 10 զույգ։
    Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
    օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
    արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
    թանձր, անբասիր։

փութաջան-ծույլ
ամպոտ-ջինջ
ուսյալ-տգետ
գագաթ-ստորոտ
օրինական-ապօրինի
անջրդի-ջրարբի
ինքնահավան-համարձակ
ողորկ-խորդուբորդ
անբասիր-արատավոր
թանձր-նոսր

  1. Փակագծերում տրված բառերից ընտրիր նախադասությանը համապատասխանողը։
    1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
    2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
    3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
    4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
    5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
    6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
    7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
    8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
    9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
    10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

  1. Տրված համանուններով կազմիր նախադասություններ։
սեր (կաթի երեսի թանձր շերտ) սեր (զգացմունք)
կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...