Գրաբար
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Արի լսիր իմ գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն․
Սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն
Կարդա «Արտաշես և Սաթենիկ» պատմության 2-րդ և 3-րդ հատվածները։ Համեմատիր աշխարհաբարի հետ։
Անգիր սովորիր «Հեծաւ արի արքայ Արտաշես…» հատվածը։
Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:
Աշխարհաբար
Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Արի լսիր իմ գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն․
Սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն
Կարդա այսպես
յաղթեցեր - հաղթեցեր
հաւանեաց - հավանյաց
աչագեղոյ - աչագեղո
զպատանիդ - ըզպատանիդ
զկենդանութիւն - ըզկենդանություն
միոյ - միո
դիւցազանց - դյուցազանց
յաւիտենական - հավիտենական
Բառարան
յաղթեցեր - հաղթեցիր
հաւանեաց - հավանիր
անսա - հավատա
բանից - խոսքերի (ն)
աչագեղոյ դստերս ալանաց - իմ` ալանաց աչագեղո
դստեր
զպատանիդ - այդ պատանուն
զի - թե, որովհետև, քանի որ, քանզի
վասն - մասին, պատճառով, համար
միոյ քինու - մի քենի
դիւցազանց - դյուցազունների, դյուցազուններին
օրէն - օրենք, կարգ
զարմ - ցեղ, տոհմ, զավակ
զայլոց դիւցազանց զարմից - այլ դյուցազունների
զարմից
բառնամ - վերցնել, տանել
բառնալ զկենդանութիւն - սպանել
ծառայեցուցանել - ծառայեցնել
ի ստրկաց կարգի - ստրուկների կարգում
թշնամութիւն յավիտենական - հավիտենական
թշնամություն
ի մէջ երկոցունց ազգաց քաջաց - երկու քաջ ազգերի
մեջ
***
Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս` գնաց յեզր գետոյն. Եւ տեսեալ զկոյսն գեղեցիկ, եւ
լուեալ ի նմանէ բանս իմաստութեան` ցանկացաւ կուսին: Եւ կոչեցեալ զդայեակն իւր
զՍմբատ` յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանաց ի կնութիւն իւր, եւ
դաշինս եւ ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, եւ զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ
հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց` տալ զտիկին օրիորդն Ալանաց
զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի: Եւ ասէ արքայն Ալանաց.
Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս
Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց
Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց:
Կարդա այսպես.
զկամս - ըզկամըս
զտիկին - ըզտիկին
զՍմբատ - ըզՍմբատ
զՍաթենիկ - ըզՍաթենիկ
լուեալ - լվյալ
իմաստութեան - իմաստության
տեսեալ - տեսյալ
կոչեցեալ - կոչեցյալ
զդայեակն - ըզդայյակն
թուեցեալ - թվեցյալ
յեզր - հեզր
յայտնէ - հայտնե
յղէ - հղե
գետոյն - գետույն
զկոյսն - ըզկույսըն
բիւրս - բյուրս
բիւրուց - բյուրուց
ի կնութիւն - ի կնություն
ի խաղաղութիւն - ի խաղաղություն
իւր - յուր
իւրոյ - յուրո
քաջազգւոյ - քաջազգվո
Բառարան
ուստի՞ - որտեղի՞ց
տացէ - տա, կտա, պիտի տա, տալու է (ո՞րը կընտրես
այս նախադասությունը փոխադրելիս)
ի բիւրուց - բյուրերից (տասը հազարներից)
ընդ քաջազգւոյ կույս օրիորդիս ալանաց - ալանաց քաջազգի կույս օրիորդի
փոխարեն
Աշխարհաբար
Արտաշեսն այս իմաստուն խոսքերը լսելով` գնաց գետի ափը և տեսնելով գեղեցիկ
կույսին ու լսելով նրանցից իմաստուն խոսքեր ` նրան ցանկացավ: Կանչում է իր դայակը
Սմբատին, բաց է անոմ իր սրտի փափագը` կին առնել ալանների օրիորդին,դաշինք և ուխտ
դնել քաջերի ազգի հետ և պատանուն խաղաղությամբ արձակել: Սմբատը հավանություն է
տալիս և մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, որ ալանների արքայազն օրիորդ
տիկին Սաթենիկին կնության տա Արտաշեսին: Ալանների թագավորն ասում է . . .
No comments:
Post a Comment