Առաջադրանք
- Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Հասարակական ժողովասրահի սպասավորները Սմբատին տեսնելով միմյանցից առաջ ընկան՝ նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հախճաքարե ընդարձակ սանդուղքով բարձրանալով Սմբատն անցավ մարմարե սյուների արանքով և մտավ մի ընդարձակ սրահ, որտեղ մի խումբ զբաղված էր թղթախաղով, մի այլ խումբ զրույցով ու վիճաբանությամբ։ Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին պատմում, միմյանց ուսի խփում, լսվում էին զանազան անարգական դարձվածքներ ու արտահայտություններ։ Դրանք երեկվա սայլապաններն էին, մրգավաճառները հագուստը փոխած օսլայած օձիքով։ Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով, ողողված էր լամպերի աչք շլացնող փայլփլուն լույսով։ Թավշյա բազկաթոռներին ու բազմոցներին անփույթ ընկողմանած էին նավթաշխարհի ընչաքաղց տերերի հղփացած որդիները։ Սմբատն արհամարհանք ու նույնիսկ նողկանք զգաց դեպի այդ մարդիկ, որոնք իրեն տեսնելով պատկառանքով հետ քաշվեցին, ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին։
- Սմբատին, գլխարկը, սանդուղքով, վիճաբանությամբ, սայլապանները գոյականների հոլովն ու հոլովումը պարզիր։
Սմբատին-տրական, ի արտաքին
գլխարկը-հայցական, ի արտաքին
սանդուղքով-գործիական, ի արտաքին
վիճաբանությամբ-գործիական, ա արտաքին
- Դուրս գրիր դերանունները (10 հատ), որոշիր տեսակը, եթե հոլովված են, նաև հոլովը։
Միմյանց – փոխադարձ
Նրա – անձնական, երրորդ դեմք, սեռական, եզակի
Մի – անորոշ
Որտեղ – հարաբերական
Դրանք – ցուցական
Այդ – ցուցական
Այլ – անորոշ
Մյուս – անորոշ
Իրեն – անձնական, երրորդ դեմք, տրական, եզակի
Ոմանք – անորոշ
- Գտիր անկախ դերբայները (7 հատ), որոշիր՝ որ դերբայներն են։
Տեսնելով – անորոշ դերբայ, գործիական հոլով
Վերցնելու – անորոշ դերբայ, սեռական հոլով
Բարձրանալով – անորոշ դերբայ, գործիական հոլով
Զբաղված – հարակատար դերբայ
Փոխած – հարակատար դերբայ
Զարդարված – հարակատար դերբայ
Ողողված – հարակատար դերբայ
No comments:
Post a Comment