- Ամբողջ աշխարհում վիրուսային հեպատիտները հանդիպում են ամենահաճախը։ Վիրուսային հեպատիտը առաջանում է 5 տարբեր վիրուսներից։ Հեպատիտ A-ն և հեպատիտ E-ն ընթանում են գրեթե նույն ձև, նրանք 2-ն էլ հանդիպում են հիմնականում զարգացող երկրներում, փոխանցվում են ֆեկալ-օրալ ճանապարհով, ելքը կարող է լինել ինքնալավացումը, չեն անցնում քրոնիկական ձևի։Հեպատիտ B, C, D-ով վարակվում են, երբ վնասված մաշկը, լորձաթաղանթը կամ արյունը կոնտակտի մեջ է մտնում վարակված արյան և օրգանիզմի կողմից արտադրվող հեղուկների հետ։Հեպատիտ B-ն և C-ն կարող են ընթանալ ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ ձևով։ Հեպատիտ D-ի վիրուսը դեֆեկտային վիրուս է, քանի որ նրա բազմացման համար անհրաժեշտ է հեպատիտ B վիրուսը։ Հեպատիտ D-ն հայտնաբերվում է միայն հեպատիտ B-ով վարակվածների մոտ։ Մեծահասակների մոտ հեպատիտ B-ն սովորաբար ավարտվում է ինքնալավացմամբ, մինչև 5% դեպքերում վեր է ածվում քրոնիկ ձևի, իսկ քրոնիկ ձևի ժամանակ 20-30% դեպքերում ելքը լինում է կա՛մ լյարդի ցիռոզը, կա՛մ քաղցկեղը։ Նորածինների և երեխաների շրջանում հիմնականում ի սկզբանե զարգանում է քրոնիկ ձևը։Ի տարբերություն հեպատիտ B-ի հեպատիտ C-ն սովորաբար ընթանում է քրոնիկական եղանակով։ ԱՄՆ-ում լյարդի ցիռոզի առաջացման պատճառներից 2-րդ տեղում է գտնվում հեպատիտ C-ն։ 1970-1980-ականներին հեպատիտ C-ով վարակման հիմնական պատճառը եղել է արյան փոխներարկումը։ 1992 թվականից սկսված սկրինինգների շնորհիվ, որը իրենից ներկայացնում է դոնորական արյան ստուգում հեպատիտ C-ի կապակցությամբ, այս հեպատիտով վարակման ռիսկը իջել է մինչև 10%։
- Հեպատիտի պատճառները կարելի է բաժանել հետևյալ խմբերի մեջ՝ ինֆեկցիոն, մետաբոլիկ, իշեմիկ, աուտոիմուն, գենետիկ և այլն։ Ինֆեկցիոն ագենտներն են՝ վիրուս, բակտերիա, պարազիտ։ Հեպատիտի պատճառներ են նաև տոքսինները, դեղորայքը, ալկոհոլը։ Ոչ ալկոհոլային հեպատիտը պատկանում է հեպատիտների մետաբոլիկ ձևին։ Աուտոիմուն և գենետիկ հեպատիտների առաջացումը պայմանավորված է գենետիկ նախատրամադրվախությամբ, նրանք հանդիպում են որոշ էթնիկ խմբերի մոտ։
- Հեպատիտներին բնորոշ է ախտանիշների լայն շրջանակ՝ նրանց բացակայությունից մինչև ծանր լյարդային անբավարարություն։ Սուր հեպատիտի տեսակներին, որոնք սովորաբար առաջանում են վիրուսներով վարակման հետևանքով բնորոշ են ընդհանուր ախտանիշներ։ Քրոնիկ հեպատիտը նույնպես կարող է հանդես գալ ընդհանուր ախտանիշներով, սակայն հիվանդության խորացման պարագայում սկսում են ավելանալ նաև յուրահատուկ ախտանիշներ, որոնք բնորոշ են լյարդի ֆունկցիայի խանգարումներին։
Monday, October 21, 2019
Վիրուսային հիվանդություն․ հեպատիտ
Subscribe to:
Post Comments (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
Այսօր գնացինք Ապարան՝ մի քանի նախագիծ իրականացնելու ։ Սկզբում գնացինք այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար միջազգային փառատոնը։ ...
-
Իմ կրթական հավակնությունները Նպատակը՝ ներկայացնել, թե ինչ կրթվելու հնարավորություններ է տալիս մեր երկիրը և մենք, որ տարբերակից ենք օգտվում Ժ...
-
Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով մոտ բառերը։ 2․ Դրասանգ , նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման , սյուք , եղեռն , եղեգն , եղե...
No comments:
Post a Comment