Հայ ժողովուրդը Հայրենական պատերազմի տարիերին: էջ 77-82
- Գրավոր ներկայացրե′ք պատերազմի ավարտը և փարձեք գնահատել հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմում:
Պատերազմի ընթացքում Հայաստանը երկրին մատակարարում էր կաուչուկ և դրանից հետո արտադրությունը մեծացավ 5 անգամ։ Մատակարարում էր նաև պղինձ, կարբիդ և այլ ռազմական արտադրատեսակներ։ Վերանորոգվում էին ինքնաթիռները, արտադրվում էին ինքնաթիռի մասեր, նաև կառուցվեցին շատ գործարաններ։ Նաև հայերը շատ մեծ դեր են ունեցել կրթության զարգացման համար։ Քանի որ, նաև հայոց եկեղեցին մասնակցեց պատերազմին, խորհրդային իշխանությունները իրենց վերաբերմունքը փոխեցին հայ եկեղեցու նկատմամբ։ Հայերի թիվը պատերազմում կազմում էր մոտ 600 հազար։ Շատ հայեր ստացել են հերոսի կոչումներ։ 1945 թվականի մայիսին, Բեռլինում, խորհրդային բանակի հաղթանակով, ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը։ ԽՍՀՄ-ը որոշեց, որ անցյալում Թուրքիայի գրավված հայկական հողերը պետք է ազատագրվեն։ Հետո ամեն ինչ կտրուկ փոխվեց։ Պատճառը ԱՄՆ-ի կողմից ճապոնական քաղաքների ատոմային ռմբահարումն էր և Ստալինը հայտարարեց․ «Ստամբուլի վրա արշավանքը չկայացնել մինչև ավելի լավ ժամանակներ»։ Բայց հետո Հայկական հարցը ավելի դժվար կլիներ լուծել։
Հայերը շատ մեծ դեր ունեցան Հայրենական պատերազմում։ Կարելի է ասել, առանց նրանց հաղթանակը հնարավոր էր, որ չլիներ։ Բայց հայերն էլ օգուտ ունեցան վերջում, որովհետև խորհրդային իշխանությունները փոխեցին իրենց վերաբերմունքը հայ եկեղեցու նկատմամբ և հետո կայացան ուրիշ որոշումներ։ Հաղթանակից հետո խորհրդային իշխանությունները որոշեցին հետ բերել հայերի հողերը, որ գրավել էին Թուրքերը, բայց ԱՄՆ-ի կողմից ռմբահարումը ամեն ինչ փոխեց։
No comments:
Post a Comment