Wednesday, October 23, 2019

Հայոց լեզու

Առաջադրանքներ
  1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը։
Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։

Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պչրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։

Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերջից։

Որոտընդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչուն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։

Ակնդետ նայում էի շուրջս՝ մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել, որևէ տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ընդունելու եկող տարին։

Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խցկվել և կծկվել դռան մոտ։

-Զարհուրելի բան է աշխարհը,- ասաց ընկերներիցս մեկը,- քանի դեռ աղքատ կա շուրջդ, երջանիկ լինել չես կարող։


  1. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է և կազմությամբ ինչպիսին է՝ պարզ թե՞ ածանցավոր։

դիմավորելու-ապակատար դերբայ, ե խոնարհում, ներգործական, պարզ
լուսավորված-հարակատար դերբայ, ե խոնարհում, ածանցավոր, կրավորական
հագնված-հարակատար դերբայ, ե խոնարհում, կրավորական, պարզ
պարել-անորոշ, ե խոնարհում, չեզոք, պարզ
ընդունելու-ապակատար դերբայ, ե խոնարհում, ներգործական, պարզ

  1. Կարմիր գրված գոյականների հոլովն ու հոլովումը նշիր։

Փարիզում-ներգոյական, ի արտաքին
ընկերներից-բացառական, ոջ արտաքին
հասարակությամբ-գործիական, ա ներքին
կանայք-ուղղական, ոջ արտաքին
մատանիների-սեռական, ու արտաքին
ջահերով-գործիական, ի արտաքին
ծիծաղ-ուղղական, ի արտաքին
տարին-հայցական, վա արտաքին


  1. Գտիր ածականները, որոշիր տեսակները։

շքեղ-հարաբերական
ընդարձակ-որակական
պճնասեր-որակական
ամենավերջին-որակական, գերադրական
մանրիկ-որակական
բյուրավոր-հարաբերական
ակնախտիղ-հարաբերական
հսկա-որակական
որոտընդոստ-հարաբերական
հնչուն-որակական
զվարթ-որակական
ակնդետ-հարաբերական
պայծառ-որակական
տխուր-որակական
սովալլուկ-հարաբերական
զարհուրելի-որակական
աղքատ-որակական
երջանիկ-որակական

  1. Գտիր դերանունները, որոշիր տեսակները։ 

մի քանի- անորոշ դերանուն
նրանց-անձնական դերանուն, սեռական հոլով
որոնք- հարաբերական դերանուն
բոլորի- որոշյալ դերանուն, սեռական հոլով
այս- ցուցական դերանուն
երբևիցե-անորոշ դերանուն
որևէ-անորոշ դերանուն
այստեղ-ցուցական դերանուն, ուղղական հոլով
նույն-ցուցական դերանուն, ուղղական հոլով

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...