Monday, November 11, 2019

Էուկարիոտներ


Բույսերը, կենդանիները, սնկերը, լորձնասնկերը, նախակենդանիները և ջրիմուռները էուկարիոտներ են։ Այս բջիջները սովորական պրոկարիոտ բջջից մոտ հիսուն անգամ ավելի մեծ են և կարող են հազար անգամ ավելի մեծ լինել իրենց ծավալով։ Էուկարիոտների հիմնական առանձնահատկությունը բջջի տրոհվածությունն է, մեմբրանային օրգանոիդների առկայությունը, որոնցում տեղի են ունենում յուրահատուկ նյութափոխանակային գործընթացներ։ Այս մեմբրանային օրգանոիդներից առավել կարևոր է բջջակորիզը, որը պարունակում է բջջի ԴՆԹ-ն։ Այլ տարբերություններ են՝

  • Պլազմատիկ թաղանթը իր ֆունկցիայով և կառուցվածքով շատ քիչ է տարբերվում պրոկարիոտների պլազմատիկ թաղանթից։ Բջջապատը կարող է բացակայել կամ առկա լինել։
  • Էուկարիոտ բջիջների ԴՆԹ-ն գտնվում է մեկ կամ մի քանի գծային մոլեկուլների տեսքով, որոնք անվանվում են քրոմոսոմներ։ ԴՆԹ-ի մոլեկուլները փոխհարաբերվում են սպիտակուցների հետ։ Ամբողջ քրոմոսոմային ԴՆԹ-ն պահպանվում է բջջակորիզում՝ ցիտոպլազմայից բաժանվելով մեմբրանով։ Էուկարիոտների որոշ օրգանոիդներ, օրինակ՝ միտոքոնդրիումները կրում են սեփական ԴՆԹ-ն։
  • Շատ էուկարիոտ բջիջներ ունեն թարթիչներ։ Առաջնային թարթիչները մեծ դեր ունեն քեմոտազգացողության, մեխանոզգացողության և թերմոզգացողության մեջ։ Թարթիչները կարող են դիտվել որպես զգայուն բջջային ալեհավաքներ, որոնք կոորդինացնում են մեծ քանակի բջջային հաղորդչական ուղիներ։
  • Էուկարիոտների շարժուն բջիջները կարող են շարժվել շարժուն թարթիչների կամ մտրակիկների միջոցով։ Ծաղկավոր բույսերի և մերկասերմերի մոտ բացակայում են շարժուն բջիջները։ Էուկարիոտների մտրակներն ավելի պարզ են քան պրոկարիոտներինը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...