Monday, November 11, 2019

Օ.Հենրի

Image result for օ հենրի










Ամերիկացի գրող, արձակագիր Ուիլյամ Սիդնի Փորթերը (Օ.Հենրի ) ծնվել է 1862թ.
սեպտեմբերի 11-ին Գրինսբորո քաղաքում: Երեք տարեկանում զրկվել է մորից, ավելի ուշ անցել հորաքրոջ խնամատարության տակ:


Դպրոցից հետո դեղագործություն է սովորել, աշխատել հորեղբոր դեղատանը, այնուհետև մեկնել Տեխաս, որտեղ Օսթին քաղաքի բանկերից մեկում աշխատել է որպես գանձապահ ու հաշվետար: Առաջին գրական փորձերը կատարել է 1880-ական թթ. սկզբներին:
 
Օսթինում 1894թ. Փորթերն սկսել է հրատարակել «Ռոլինգ սթոուն» հումորային շաբաթաթերթը, որն ամբողջությամբ կազմված էր իր ակնարկներից, կատակներից, բանաստեղծություններից և նկարներից: Մի տարի անց շաբաթաթերթը փակվել է, Փորթերին ազատել են աշխատանքից և հայտնաբերված պակասորդի պատճառով ենթարկել դատական պատասխանատվության:

 
Զեղծարարության մեջ մեղադրվելուց հետո նա դիմել է փախուստի և մոտ կես տարի թաքնվել Հոնդուրասում, այնուհետև Հարավային Ամերիկայում: Վերադառնալով ԱՄՆ՝ դատապարտվել է և բանտարկվել Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի բանտում, որտեղ անց է կացրել 3 տարի։
 
Բանտում Փորթերն աշխատել է հաստատության հիվանդանոցում և պատմվածքներ գրել՝ դրանք հրատարակելու համար ընտրելով Օ.Հենրի գրական անունը: Այդ անվան ներքո իր առաջին պատմվածքը՝ «Շվցնող Դիքի սուրբծննդյան նվերը», տպագրվել է 1899թ. «Մաք Քլյուր ամսագրում»:
 
Օ.Հենրիի առաջին վեպը՝ «Արքաներն ու կաղամբը», լույս է տեսել 1904թ.: Դրան հետևել են պատմվածքների ժողովածուները՝ «Չորս միլիոն», «Վառվող լամպը», «Արևմուտքի սիրտը», «Քաղաքի ձայնը», «Ազնվատոհմ գողը», «Ճակատագրի ուղիները», «Ընտրանի», «Հստակ գործեր» և «Կարուսել»: Մահացել է 1910թ. հունիսի 5-ին Նյու Յորքում:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...