Wednesday, December 11, 2019

Տղան ու մութ անտառը. ամանորյա հեքիաթ

Լինում է, չի լինում, մի երազկոտ տղա է լինում, անունը՝ Դավիթ: Նրանց
տնից մի փոքր հեռու կար անտառ, անտառից այն կողմ՝ մի գեղեցիկ շինություն, որտեղ գնալու մասին նա միշտ մտածում էր: Բայց ծնողները չէին թողնում, որովհետև արդեն ձմեռ էր: Անտառը շատ մութ էր, և այնտեղ միայնակ գնալը նաև վտանգավոր էր: Բայց տղան չէր դադարում մտածել դրա մասին, բայց նաև չէր ուզում նեղացնել ծնողներին: Արդեն ժամանակն էր Ձմեռ պապիկին նամակ գրելու, և Դավիթը փորձում էր մտածել անտառ հասնելու այնպիսի տարբերակ, որը կհեշտացնի իր ճանապարհը դեպի անտառ: Նա նամակում գրում է.
«Սիրելի՜ Ձմեռ պապիկ, ես ուզում եմ, որ Դուք ինձ նվիրեք մի կախարդական փայտիկ, որը կհեշտացնի ճանապարհը դեպի անտառ գնալը: Այդ անտառն այնքան է ինձ հետաքրքրում, անտառից այն կողմ  ամանորյա, գեղեցիկ զարդարված տնակ կա»:
Այդ դղյակում ապրում էին փերիներ, որոնք այնքան գեղեցիկ էին զարդարել տնակը, որ տղան շատ էր ուզում տեսնել այն:
Նա մինչև Ձմեռ պապիկի գալը գնաց անտառ, բայց այնտեղ նրան այդքան էլ հեշտ ճանապարհ չէր սպասվում:

Անտառը շատ վախենալու էր, բայց տղան գնաց առաջ: Պարզվում է, որ անտառում ապրում էր մի չար մարդ, որը չէր թողնում՝ ոչ մեկն անտառից դուրս գա և հասնի բարի փերիներին:
Տղան ձայներ լսեց, որը նրան շատ վախեցրեց, և մտածեց, որ պիտի սպասի մինչ Ձմեռ պապիկի գալը: Նա վերադարձավ տուն:
Անհամբեր սպասում էր դեկտեմբերի 31֊ին:
Վերջապես եկավ այդ օրը, և նա անչափ ուրախ էր: Արդեն ժամը մեկն էր, և տղան մտածեց, որ իր նվերն արդեն սենյակում է: Նա գնաց, բայց դեռ նվերն այնտեղ չէր: Մի փոքր տխրեց, բայց սպասում էր: Ժամը 3-ին նա գնաց արդեն քնելու, բայց նվերը դեռ այնտեղ չէր: Այնքան սպասեց, և քանի որ փոքրիկ էր, չկարողացավ երկար սպասել և քնեց: Առավոտյան, երբ արթնացավ, տեսավ, որ նվերն այնտեղ է: Արագ հագնվեց և գնաց հյուրասենյակ: Փայտիկով նախ կարգի բերեց տունը և աննկատ գնաց անտառ: Նա մտածում էր, որ երբ ծնողներն արթնանան, շատ կուրախանան և կզարմանան:
Անտառում ապրող չար մարդն արդեն գիտեր նրա մասին, որ ուզում է հասնել տնակին: Պատրաստել էր ծուղակ հենց ճանապարհի ամենասկզբում: Նա մտածում էր, որ տղան փոքրիկ է, չի հասկանա այդ ամենը, և իր ծուղակն ավելի դյուրին պատրաստեց: Դավիթը հասավ այդտեղ ու նկատեց ծուղակը.  նա նաև խորամանկ էր: Չար մարդը հեռվից հետևում էր նրան և երբ նկատեց տղայի խորամանկ լինելը, մտածեց իր անճոռնի տեսքով վախեցնել, ապա բռնել տղային, բայց նա չգիտեր, որ տղայի մոտ կախարդական փայտիկ կար: Մարդը չհասցրեց երևալ տղայի աչքին, Դավիթն ընկավ ծուղակի մեջ, և մարդը տարավ նրան: Տղան վախեցած էր, բայց նաև հիշում էր իր կախարդական փայտիկի մասին: Արդեն ցերեկ էր: Տղան մտածում էր, թե ինչպես ազատվի իր կապանքներից: Նա իր կախարդական փայտիկով այդ չար մարդուն դարձրեց բարի, նրա հետ սկսեց խոսել, պատմել, որ Ամանորը տարվա ամենագունեղ և ուրախ տոներից մեկն է, չպետք է վատ տրամադրվել: Նրանք միասին գնացին այդ տուն: Երբ ներս մտան, չար մարդն անսահման ուրախացավ, որովհետև փերիները շատ գեղեցիկ էին զարդարել տնակի մեջ: Տղան ուրախ էր, որ հասավ իր երազանքին, իսկ այդ մարդը ուրախ էր, որ վերջապես նկատեց այդ գեղեցիկ տոնը: Նրանք միասին նաև գունավորեցին անտառը, որ ուրիշ մարդիկ էլ գան և տեսնեն փերիներին և իրենց գեղեցիկ անտառն ու տնակը: Դավիթը վերադարձավ տուն և ամեն ինչ պատմեց իր ծնողներին: Նրանք մի փոքր վախեցած էին, բայց երբ իմացան իրենց տղայի անցած ճանապարհի մասին, շատ ուրախացան: Այս իրադարձությունից հետո Դավիթը դարձավ այդ քաղաք ամանորյա հերոսը, ով վերջապես համարձակվեց հաղթահարել անտառի փորձությունը: Միշտ պետք է երազել և չվախենալ դժվարություններից:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...