Tuesday, December 17, 2019

Ամանոր

Սուրբ ծնունդ՝ ինչո՞ւ են տարբեր երկրներում տարբեր օրերի նշում

Աշխարհի շատ երկրներում Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը նշվում է տարբեր օրերի: Բուլղարիայում, Լատվիայում եւ մի քանի այլ երկրներում այն նշվում է դեկտեմբերի 24-ին: Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ 20-ից ավելի պետություններում Սուրբ ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին: Ռուսաստանը, Ուկրաինան, Սերբիան եւ մի քանի այլ երկրներ նշում են հունվարի 7-ին, իսկ Հայաստանում Սուրբ ծնունդը նշվում է հունվարի 6-ին: Բանն այն է, որ մինչեւ 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակել են հեթանոսական տոներ նշել։ Դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվել է արեւի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակել է Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։
Հետագայում Ասորիքում եւ գրեթե ողջ Արեւելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվել է դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնացել է որպես Տիրոջ Աստվածահայտնության եւ Մկրտության օր։ Հնագույն ավանդության եւ ավետարանական հաշվարկներին հավատարիմ մնացել է միայն Հայ առաքելական սուրբ եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոները։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...