Ձյունամերձ
Տարածվում են բարձր լեռներ գագաթայինմասերում՝ 3500մ-ից վեր։
Այդտեղ տիրապետող են մերկ ժայռերը, ձյան բծերն եռանդն սառնամանիքային հողմահարումը: Բուսածածկույթ չի գոյանում: Ամենուրեք քարացրոններ են, ավազ «պարզագույն հողեր»:
Կլիմա-ձյունամերձ
Հողեր-ձյունամերձ գոտու «պարզագույն»
Մերձալպյան և ալպյան
Գտնվում են հանրապետության հյուսիսում 1900-2000մ, իսկ հարավում՝ 2400մ բարձրություններում։
Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճ է ու զով։ Բարձր է Արեգակի ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։
Կլիմա-ցուրտ լեռնային
Հողեր-լեռնամարգագետնային
Լեռնաանտառային
Զբաղեցնում են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ լանջերը։ Կազմում են հանրապետության 10%-ը։ Հյուսիարևելյան հատածում համեմատաբար խոնավ շրջաններում անտառի վերին սահմանը հասնում է մինչև 2000մ, իսկ հարավ-արևելքում՝ Զանգեզուրում՝ մինչև 2400մ բարձրությունները։
Կլիմա-բարեխառն լեռնային
Հողեր-լեռնային գորշ և դարչնագույն
Լեռնատափաստանային
Ձգվում է չոր լեռնատափաստաններից բարձր՝ մինչև 2000-2400 մ բարձրությունները՝ զբաղեցնելով հանրապետության տարածքի 25%ը։ Այս ենթագոտին բնութագրվում է տաք ամառով և ցուրտ ձմեռով։
Կլիմա-բարեխառն լեռնային
Հողեր-լեռնային սևահողեր
Չոր լեռնատափաստանային
Ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով՝ մինչև 1800մ բարձրությունները։ Կլիման տաք է, չորային։ Նպաստավոր է բույսերի, և պտղաբուծության և հացահատիկի, ծխախոտի և տեխնիկական այլ բույսերի մշակման համար։
Կլիմա-չափավոր ցամաքային
Հողեր-լեռնաշականակագույն
Անապատակիսաանապատային
Տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում։ Լանդշաֆտներն ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում՝ 800-1400մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300մմ է։
Կլիմա-չոր, խիստ ցամաքային
Հողեր-լեռնային գորշ կիսաանապատային, կուլտուր-ոռոգելի, աղկոտ-ալկալի
No comments:
Post a Comment