Առաջին մակարդակ
- Կարդա տրված բանաստեղծությունները, խմբավորիր դրանք, պարզիր՝ քո խմբավորումը որքանով է համընկնում հեղինակի խմբավորման հետ։
Բանաստեղծություններ, որոնք սիրո և կարոտի մասին են։
- Կարծիքդ գրիր այդ բանաստեղծությունների մասին
Այս բանաստեղծությունների մի մասը Տերյանը գրել է հայրենիքի հանդեպ կարոտի պատճառով։ Ամեն տեղ նա կարոտով է խոսում Հայաստանի մասին։ Մյուս մասը սիրո մասին է։ Կարելի է ասել, որ նա շատ աղջիկների է սիրել։
- Անգիր սովորիր այդ բանաստեղծություններից առնվազն 3-ը։
- Տերյանի կենսագրական կարևոր փաստերը դուրս գրիր քո բլոգում։
Վահանն Տերյան ծնվել է 1885 թվականին, Ախալքալաքի Գանձա գյուղում։ Նրա իրական անունն է Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան։ 1899-ին ընդունվել է Լազարյան ճեմարան։ Հետո 1906-ին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան։ Այնտեղ շատ կարճ է սովորել, որովհետև նրան ձերբակալել են հեղափոխական գործունեությամբ զբաղվելու համար։ 1908-ին լույս է տեսել նրա «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, իսկ 1915-ին՝ «Երկիր Նաիրի» ժողովածուն։ 1912 թվականին հիմնել է «Պանթեոն» հրատարակչությունը և սկսել է կատարել թարգմանություններ։ Հայերենից ռուսերեն է թարգմանել շատ հայտնի պատմվածքներ։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։
No comments:
Post a Comment