02.28.2020
- Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Հազար չորս հարյուր հիսունմեկ թվականի փետրվարի հինգին Փոքր Ասիա ուղարկված ծպտյալ սուրհանդակը սուլթան Մուրադի ավագ որդուն՝ քսանմեկամյա Մահմուդին, բերում է հոր մահվան լուրը: Որքան էր սպասել Մահմուդը այդ երջանիկ պահին, անրջել այդ օրը: Իր խորհրդականներին և մերձավորներին ոչ մի խոսք չասելով՝ խորամանկ, եռանդուն իշխանը թռչում է նժույգին և քառատրոփ սուրում հոր պալատը՝ կանխելու ամեն ոտնձգություն գահի նկատմամբ: Արյունակից հնարավոր մրցակիցներին նախապես մեջտեղից վերացնելու համար նա հրամայում է լողարանում խեղդել անչափահաս եղբորը, որից հետո նա այն աշխարհ է ուղարկում նաև վարձու մարդասպանին: Նստելով գահին՝ նա ծրագրում է նախ և առաջ գրավել Կոստանդնուպոլիսը՝ երբեմնի հզոր Բյուզանդիայի մայրքաղաքը: Այո, դժվար կլինի կործանելը, բայց Մահմուդի համար անկարելի ոչինչ չկա: Որպես հմուտ հոգեբան՝ գիտեր ինչով կարող է բորբոքել հսկայական բանակի մարտերում թրծված ոգին:
- Շարահյուսորեն վերլուծիր վերջին նախադասությունը (Որպես հմուտ հոգեբան…)։
Որպես հմուտ հոգեբան՝ գիտեր ինչով կարող է բորբոքել հսկայական բանակի մարտերում թրծված ոգին:
Գիտեր – ստորոգյալ
Հմուտ – որոշիչ
Ինչով – միջոցի խնդիր
Կարող է – ստորոգյալ
Բորբոքել – ստորոգյալ
Հսկայական – որոշիչ
Բանակի – հատկացուցիչ
Մարտերում – տեղի պարագա
Թրծված – որոշիչ
- Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
թվական-թիվ
անրջել-անուրջ
խորհրդական-խորհուրդ
ծրագրել-ծրագիր
հոգեբան-հոգի
73․ Հազար չորս հարյուր հիսունմեկ թվականի փետրվարի հինգին Փոքր
02.26.2020
Առաջադրանք
1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները։ Բացատրիր կետադրությունը։
- Անտառը-ենթակա խշշում էր-ստորոգյալ քամու-հատկացուցիչ՝ ահ ու սարսափ առաջացնող-որոշիչ հազար-որոշիչ շրշյունով-միջոցի խնդիր, հազար-որոշիչ թրթիռով-միջոցի խնդիր։
- Դա-ենթակա մի-որոշիչ փոքրամարմին-որոշիչ կին էր-ստորոգյալ՝ ծեր, առողջությունից զրկված-որոշիչ։
- Մարզիկներին-հանգման անուղղակի խնդիր՝ մեր-հատկացուցիչ երկրի-հատկացուցիչ պատիվը-ուղիղ խնդիր բարձրացնողներին-բացահայտիչ, ցավոք պատշաճ-որոշիչ ուշադրություն-ենթակա չի դարձվում-ստորոգյալ։
- Այդպես-ձևի պարագա մի անգամ-ժամանակի պարագա էլ՝ շատ տարիներ առաջ-բացահայտիչ, ճռնչաց-ստորոգյալ այգու-հատկացուցիչ դուռը-ենթակա։
- Լրագրողը-ենթակա մոտեցավ-ստորոգյալ իրենց-հատկացուցիչ հոգսերից խոսող-որոշիչ գյուղացիներին-հանգման խնդիր։
- Լսում եմ-ստորոգյալ լեռան գյուղի-հատկացուցիչ ամենալավ-որոշիչ մարդու-հատկացուցիչ նվագը-ուղիղ խնդիր։
- Նրանք-ենթակա այրվող-որոշիչ ծառերի միջից-տեղի պարագա եղջյուրներով-միջոցի խնդիր բացում էին-ստորոգյալ իրենց-հատկացուցիչ ճանապարհը-ուղիղ խնդիրը։
- Հավաբնի մոտ-տեղի պարագա շունը-ենթակա հաչեց-ստորոգյալ ինձ վրա-հանգման խնդիր։
- Մայրիկս-ենթակա հաճախ-չափի պարագա է զրուցում-ստորոգյալ հարևանուհու հետ-հանգման խնդիր։
- Եվ ահա փափուկ քայլերով-ձևի պարագա մոտենում է-ստորոգյալ ինքը-ենթակա՝ խանութի-հատկացուցիչ տերը-բացահայտիչ։
- Ծաղկունյաց-որոշիչ լեռների-հատկացուցիչ՝ կակաչներով ծածկված-որոշիչ լանջին էր-ստորոգյալ մեր-հատկացուցիչ հանգստյան-որոշիչ տունը-ենթակա։
- Ցոզակը-ենթակա նրանց-հատկացուցիչ ձին էր-ստորոգյալ՝ կապտավուն մորթով-որոշիչ։
- Երբ կանգնեց-ստորոգյալ՝ փեշերը-ուղիղ խնդիր թափ տալու-նպատակի պարագա, աչքն-ենթակա ընկավ-ստորոգյալ դիմացի-տեղի պարագա ժայռին-հագման խնդիր։
- Փոքրիկ-որոշիչ աղջիկը-ենթակա մանկան-հատկացուցիչ զիլ-որոշիչ ձայնով-ձևի պարագա և համարձակ-ձևի պարագա ինչ-որ բան-ուղիղ խնդիր էր ասում-ստորոգյալ։
- Թաղիքե գլխարկով երկրորդ-որոշիչ ձիավորը-ենթակա Կաքավաբերդի գլխին-տեղի պարագա հնություններ-ուղիղ խնդիր չէր որոնում-ստորոգյալ։
02.24.2020
Առաջադրանք
- Կետադրիր տրված տեքստը։ Վերլուծիր նախադասությունները, որ կետադրելը հեշտ լինի։
- Գտիր պարագաները, որոշիր՝ ինչ պարագա են։
- Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
- Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը։
Տեքստ
Սկսվել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օլիմպիական խաղերը․ երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ-ժամանակի պարագա՝ գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից-տեղի պարագա ուղևորվել էին կայսրության չորս կողմերը-տեղի պարագա՝ նույնիսկ նրա սահմաններից դուրս ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին-նպատակի պարագա։ Խաղերի մրցակարգը՝ վաղնջական ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում-ժամանակի պարագա ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր-չափի պարագա։
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա-տեղի պարագա՝ իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով-ձևի պարագա նրա՝ դարերի համար կառուցված-նպատակի պարագա վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը, ճանապարհի շրջադարձի վրա-տեղի պարագա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով նրանք տանում էին կայսեր պատգարակը։
02.21.2020
Հայոց լեզու
·
Խնդիրներ և պարագաներ։
·
Ուղիղ և անուղղակի խնդիրներ
·
Ուղիղ խնդրի առանձնահատկությունը։
Առաջադրանք.
·
Կետադրիր տեքստը։
·
Գտիր ուղիղ խնդիրները
Ուղիղ
խնդիր
Հանգման
խնդիր
Միջոցի
խնդիր
Անջատման
խնդիր
Կորիոլանն ապստամբեց. նա հարձակվեց Հռոմի վրա` հռոմեացիներին ստիպելով փախչել։
Նա արհամարհեց ու մերժեց ծերակույտին։ Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց` գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջուն ձայնով, ընդհատ բառերով.
-Հեռո՛ւ մնա, ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ՝ արդյո՞ք որդուս մոտ եմ եկել, թե թշնամուս։ Միթե ծնել ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսռաց որդին, և զայրույթն անցավ՝ մակընթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ աննկուն ու անընկճելի զորավարը։
Եվ կտրիճ զավակը, հակառակորդին հանձնվելով, սրախողխող եղավ։
2. Անուղղակի խնդիրներ։ Հոլովներով և կապերով արտահատված անուղղակի խնդիրները՝ իմաստային տեսանկյունից (տե՛ս նյութում)։
Առաջադրանք.
Վերևի տեքստից գտիր անուղղակի խնդիրները։
Առաջադրանք
- Կետադրիր տրված տեքստը։ Վերլուծիր նախադասությունները, որ կետադրելը հեշտ լինի։
- Գտիր պարագաները, որոշիր՝ ինչ պարագա են։
- Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
- Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը։
Տեքստ
Սկսվել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օլիմպիական խաղերը․ երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ-ժամանակի պարագա՝ գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից-տեղի պարագա ուղևորվել էին կայսրության չորս կողմերը-տեղի պարագա՝ նույնիսկ նրա սահմաններից դուրս ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին-նպատակի պարագա։ Խաղերի մրցակարգը՝ վաղնջական ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում-ժամանակի պարագա ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր-չափի պարագա։
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա-տեղի պարագա՝ իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով-ձևի պարագա նրա՝ դարերի համար կառուցված-նպատակի պարագա վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը, ճանապարհի շրջադարձի վրա-տեղի պարագա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով նրանք տանում էին կայսեր պատգարակը։
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա-տեղի պարագա՝ իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով-ձևի պարագա նրա՝ դարերի համար կառուցված-նպատակի պարագա վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը, ճանապարհի շրջադարձի վրա-տեղի պարագա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով նրանք տանում էին կայսեր պատգարակը։
02.21.2020
Նա արհամարհեց ու մերժեց ծերակույտին։ Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց` գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջուն ձայնով, ընդհատ բառերով.
-Հեռո՛ւ մնա, ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ՝ արդյո՞ք որդուս մոտ եմ եկել, թե թշնամուս։ Միթե ծնել ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսռաց որդին, և զայրույթն անցավ՝ մակընթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ աննկուն ու անընկճելի զորավարը։
Եվ կտրիճ զավակը, հակառակորդին հանձնվելով, սրախողխող եղավ։
02.19.2020
- Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց, նա իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծածկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։ - Տեքստից գտիր հանրահայտ-աշխարհահռչակ, թռչուն-հավք, զարդարված-պճնված, առավոտ-վաղորդայն, սյուք-հով, ունկ-լսել բառերի հոմանիշները։
- Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։
բան+ա+ստեղծ=բանաստեղծ
- Գտիր մեկ ածանցավոր բառ։
կուսական
- Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։
երջանկություն-երջանկության
գարուն-գարնան
- Տեքստից գտիր անկանոն բայերը։
տեսնել, առնել, հիշել
- Տեքստից գտիր սոսկածանցավոր բայերը։
իջավ-իջնել
- Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։
գարուն է
02.17.2020
Առաջադրանք.
- Կետադրիր տրված նախադասությունները։ Որոշիր բացահայտիչների տեսակները։ Գտիր նախադասության գլխավոր անդամները, որոշիր ստորոգյալների տեսակը, ընդգծիր նաև գոյականական անդամի լրացումները։
ենթակա-ստորոգյալ
- Այդ երգը նա նվագել է(պարզ) իր հայրենի քարանձավներում՝ բարձրադիր այդ երկրում-մասնավորեցնող։
- Իրիկնաժամին նստում եմ(պարզ) մենակ կանաչ առվի մոտ՝ ուռիների տակ-մասնավորեցնող։
- Հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ-մասնավոորեցնող, որսորդ Անտոնը բռնեց(պարզ) անտառի ճանապարհը։
- Մենք՝ քո խոնարհ ծառաներս-բուն բացահայտիչ, յոթ եղբայր ենք(բաղադրյալ)։
- Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է(պարզ) ձեզ ու տալիս այս վկայագիրը՝ որպես հիշատակ-մասնական։
- Քաղաքն ուներ(պարզ) երկու անուն` Գորիս և Կյորես-մասնավորեցնող։
- Ոչինչ եկեղեցական չկար(պարզ) այդ ուխտավայրերում՝ ո՛չ գիր, ո՛չ խաչ-մասնավորեցնող։
- Այդ ժխորից՝ մարդկանց ու անասունների կանչերից-բուն բացահայտիչ, ազատ էր(բաղադրյալ) Պասաժը։
- Ահա երևաց(պարզ) ինքը՝ քաղաքագլուխ Մաթևոս բեյը-բուն բացահայտիչ։
- Ո՞ւր էիր(բաղադրյալ) երեկ՝ ամբողջ օրը-մասնավորեցնող։
- Դիմացը՝ փողոցում-մասնավորեցնուղ, էլեկտրական խոշոր լամպ կար(պարզ)։
- Մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ-մասնավորեցնուղ, ճռնչաց(պարզ) այգու դուռը։
- Ձեռքով նշան էր անում(պարզ) դեպի ներքև՝ դեպի գետի արմունկը-մասնավորեցնուղ։
- Ներքևը՝ ձորում-մասնավորեցնուղ, թառել են(պարզ) մի քանի տներ։
2. Արտագրիր տեքսը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
91․ Ջրօրհնեքից մի քանի ամիս անց գյուղ գնացի՝ պրկված նյարդերս փոքր-ինչ հանգստացնելու։ Ապրում էի գյուղից բավական հեռու՝ ծաղկազարդ սարի լանջին, ուր մի քանի քողտիկներ կային, որոնցից մեկն էլ իմն էր։ Շուրջանակի փռված են դալար մարգագետինները՝ եզերված սաղարթախիտ անտառներով։ Անհուն, խորունկ մի անդորրություն է սփռված հուռթի դաշտերին ու անտառներին։ Մի կայուն լռություն, որով կարծես հագեցած լինի օդի ամեն հյուլեն։
Զգում եմ՝ ինչպես մեծ քաղաքի աղկումից գրգռված ու պրկված ջղերս այս անդորրության մեջ ազատվում են լարվածությունից, անհագաբար շնչում եմ մաքուր օդը, և հոգիս ներդաշնակում է բնության հետ։ Օրերով թափառում եմ զմրուխտե մարգագետիններում, խորհում մեծ ու անհուն բնության մասին։
Արևը՝ տիեզերքի ամենից հզորն ու գեղեցիկը, թևատարած սավառնում է քշելով թուխպի՝ բրդի քուլաների նմանվող ծվենները։
Հրաշագործ բնությունը մարդկանց շնորհել է ուժ ու խելք՝ կռելու իրենց ճակատագիրը։
02.12.2020
Առաջադրանքներ
- Շարահյուսորեն վերլուծիր և կետադրիր տրված նախադասությունները։
ենթակա-ստորոգյալ
- Հեծվորը(ենթակա) Կոստան աղան էր(բաղադրյալ)՝ սպիտաիկ ձիու վրա։
- Վեց շուն ուներ(պարզ)՝ մեկը մյուսից կատաղի։
- Որմնախորշի գրադարակից նրան էին նայում(պարզ) մատյանները՝ փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։
- Հեծյալները՝ կիսամերկ, կմաղքացած, օրորվում էին(պարզ) թամբի վրա։
- Նա գեղեցիկ մի այր էր(բաղադրյալ)՝ թախծալի աչքերով։
- Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած` կանգնել էր(պարզ) մի ջլուտ տղամարդ` մոտ հիսուն տարեկան։
- Քարաժայռերից մեկի կատարին կա(պարզ) մի հինավուրց մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։
- Շրջադարձի վրա երևացին(պարզ) ծիրանագույն հանդերձներով պատանիներ` հուժկու մարմիններով։
- Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորածևությամբ, սեթևեթում էին(պարզ)։
- Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր(բաղադրյալ)` գողտրիկ դղյակով։
2. Շարահյուսորն վերլուծիր և կետադրիր տրված նախադասությունները։
- Դառը մտորումները բզկտում էին(պարզ) սպարապետի` ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
- Արսենը ամենևին չէր նկատում(պարզ) կնոջ` արտասուքով ողողված աչքերը։
- Արևի շողերը ցրում էին(պարզ) թուխպի` բրդի քուլաներին նմանվող ծվենները։
- Առավոտյան Անիի` դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ(պարզ) մի հեծյալ։
- Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում(պարզ) Թովմա առաքյալի` հնությունից մամռակալած վանքը։
- Հայացքը չէր կտրում(պարզ) լեռների` տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից։
3. Փոխադրիր տրված տեքստն այնպես, որ բացահայտիչներ լինեն։ Որոշիր բացահայտիչների տեսակները, կետադրիր դրանք։
Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից
19-րդ դարի ֆրանսիացի գրականագետ Էժեն Լաբիշն իր «Պարոն Պերրիշոնի ճանապարհորդությունը» պիեսում նկարագրում է մարդու՝ առաջին հայացքից անբացատրելի, միաժամանակ զարմանալիորեն տարածված մի վարքագիծ ուրիշ մարդկանց նկատմամբ։ Խոսքը երախտամոռության մասին է։
19-րդ դարի ֆրանսիացի գրականագետը՝ Էժեն Լաբիշը, իր «Պարոն Պերրիշոնի ճանապարհորդությունը» պիեսում նկարագրում է մարդու՝ առաջին հայացքից անբացատրելի, միաժամանակ զարմանալիորեն տարածված մի վարքագիծ ուրիշ մարդկանց նկատմամբ։ Խոսքը երախտամոռության մասին է։

Պարոն Պերրիշոնն իր ծառայի հետ գնում է Մոնբլան, որ տրվի լեռնագնացության հաճույքին։ Տանը փոքրիկ շալի մեջ փաթաթված նրան է սպասում դուստրը։ Վերադառնալով պարոն Պերրեշոնը նրան ներկայացնում է երիտասարդներին, ում հանդիպել էր լեռներում։ Դրանցից մեկը մի երիտասարդ էր, ում կյանքը ինքը՝ Պերրիշոնը փրկել էր, երբ սա քիչ էր մնում անդունդն ընկներ։ Երիտասարդը տենդագին պնդում է, որ հիմա կենդանի չէր լինի, եթե պարոն Պերրիշոնը չլիներ։
Պարոն Պերրիշոնն իր ծառայի հետ գնում է Մոնբլան, որ տրվի լեռնագնացության հաճույքին։ Տանը փոքրիկ շալի մեջ փաթաթված նրան է սպասում դուստրը։ Վերադառնալով պարոն Պերրեշոնը նրան ներկայացնում է երիտասարդներին, ում հանդիպել էր լեռներում։ Դրանցից մեկը մի երիտասարդ էր, ում կյանքը ինքը՝ Պերրիշոնը, փրկել էր, երբ սա քիչ էր մնում անդունդն ընկներ։ Երիտասարդը տենդագին պնդում է, որ հիմա կենդանի չէր լինի, եթե պարոն Պերրիշոնը չլիներ։

Ծառան հիշեցնում է տիրոջը, որ հարկավոր է ներկայացնել նաև երկրորդ հյուրին՝ նրան, ով Պերրիշոնի կյանքն է փրկել, երբ սա ընկնում էր ժայռաճեղքը։ Պարոն Պերրիշոնն ուսերն է վեր քաշում ու հայտարարում, որ իրեն սպառնացող վտանգն այնքան էլ մեծ չէր, և իր փրկչին ներկայացնում է որպես աներես դուրսպրծուկ։ Նա նվազեցնում է երկրորդ երիտասարդի արժանիքները և իր աղջկան դրդում ուշադրության արժանացնելու առաջին հիասքանչ երիտասարդին։ Քանի գնում, այնքան ավելի է Պերրիշոնին թվում, թե երկրորդ երիտասարդի օգնությունն իրեն ամենևին էլ պետք չէր։ Ի վերջո սկսում է կասկածել՝ արդյոք իրոք ընկնում էր անդունդը։
Ծառան հիշեցնում է տիրոջը, որ հարկավոր է ներկայացնել նաև երկրորդ հյուրին՝ նրան, ով Պերրիշոնի կյանքն է փրկել, երբ սա ընկնում էր ժայռաճեղքը։ Պարոն Պերրիշոնն ուսերն է վեր քաշում ու հայտարարում, որ իրեն սպառնացող վտանգն այնքան էլ մեծ չէր, և իր փրկչին ներկայացնում է որպես աներես դուրսպրծուկ։ Նա նվազեցնում է երկրորդ երիտասարդի արժանիքները և իր աղջկան դրդում ուշադրության արժանացնելու առաջինին՝ հիասքանչ երիտասարդին։ Քանի գնում, այնքան ավելի է Պերրիշոնին թվում, թե երկրորդ երիտասարդի օգնությունն իրեն ամենևին էլ պետք չէր։ Ի վերջո սկսում է կասկածել՝ արդյոք իրոք ընկնում էր անդունդը։

Էժեն Լաբիշը պարզորոշ ցույց է տալիս, թե որքան տարօրինակ է մարդն իրեն պահում, որը, քիչ է, որ շնորհակալության ու երախտագիտության զգացում չունի, դեռ մի բան էլ դատապարտում է իրեն օգնության եկածներին։ Հնարավոր է՝ դա պատահում է ինչ-որ մեկին պարտական չլինելու ցանկությունից։ Եվ ընդհակառակը, մենք սիրում ենք նրանց, ում ինքներս ենք օգնել, պարծենում ենք մեր լավ արարքներով ու համոզված ենք, որ նրանք, ում մենք բարություն ենք արել, պիտի ողջ կյանքում երախտապարտ լինեն։

07․02․2020
07․02․2020
Հայոց լեզու
Առաջադրանք.
- Լրացրու բաց թողած տառերը։
- Գտի՛ր որոշիչները, որտեղ հարկավոր է, կետադրիր։
- Գտի՛ր հատկացուցիչները, որտեղ հարկավոր է կետադրիր։
- Գտի՛ր բացահայտիչները, կետադրիր։
Տեքստ
Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով, ըստ ամենայնի լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց․
-Ազնի՛վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի՛ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է Կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում՝ սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը, մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։
02.07.2020
Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։
- Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
ենթակա-խոսակցությունն
ստորոգյալ-հաճելի էր, բաղադրյալ ստորոգյալ
- Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
ենթակա-մարդիկ, մեքենաները
ստորոգյալ-անցուդարձ էին անում, պարզ ստորոգյալ
- Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
ենթակա-անտառը
ստորոգյալ-գեղեցիկ էր, բաղադրյալ ստորոգյալ
- Այժմ անձրևում է։
ստորոգյալ-անձրևում է, պարզ ստորոգյալ
- Վերջապես խախտվեց լռությունը։
ստորոգյալ-խախտվեց, պարզ ստորոգյալ
- Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
ենթակա-անձրևը
ստորոգյալ-թակում էր, պարզ ստորոգյալ
- Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
ենթակա-խոսքեր
ստորոգյալ-լսվում էին, պարզ ստորոգյալ
- Սեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
ենթակա-ճրագը
ստորոգյալ-լուսավորվում էր, պարզ ստորոգյալ
- Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
ենթակա-Ռուբենը
ստորոգյալ-նեղանում էր, պարզ ստորոգյալ
- Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։
ենթակա-դա
ստորոգյալ-կին էր, բաղադրյալ ստորոգյալ
2. Նախադասությունների կազմությունը՝ պարզ և բարդ (մեկ ստորոգյալ ունեցողները պարզ են, մեկից ավելի ստորոգյալ ունեցողերը՝ բարդ)։
3. Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ։ Նախադասության երկրորդական անդամներ։
Առաջադրանք. Կարդա տեքստը, նախադասությունների կողքին նշում արա, թե ինչպիսի նախադասություն են՝ պա՞րզ, բա՞րդ, պարզ ընդարձա՞կ թե համառոտ։
Ուսումնական համակարգերի մեծ մասը սովորեցնում է պայքարել պարտության դեմ։-պարզ, ընդարձակ
Դպրոցում երեխաներին սովորեցնում են, որ իրենց համար դժվար է լինելու աշխատանք գտնելը, նույնիսկ եթե դիպլոմ ստանան։- բարրդ նախադասություն
Տանն աշխատում են նախապատրաստել այն մտքին, որ ամուսնությունների մեծ մասն ավարտվում է ամուսնալուծությամբ, և որ զույգերի մեծ մասն ի վերջո հիասթափություն է միայն բերում։-բարդ
Ապահովագրական գործակալություններն ընդհանուր հոռետեսությունն են սատարում։ պարզ, ընդարձակ
Նրանց կրեդոն է՝ դուք քիչ հնարավորություն չունեք ավտովթարի ենթարկվելու, հրդեհի կամ ջրհեղեղի զոհ դառնալու։ բարդ
Այնպես որ, հեռատես եղեք, ապահովագրվեք։-բարդ
Զանգվածային լրատվամիջոցները լավատեսներին զօրուգիշեր հիշեցնում են, որ մարդիկ ամեն տեղ անպաշտպան են։ -բարդ
Լսե՛ք գուշակներին. -պարզ, համառոտ
Բոլորը խոսում են միայն Ապոկալիպսիսից կամ պատերազմից։պարզ, ընդարձակ
Համաշխարհային պարտություն, տեղային պարտություն, անձնական պարտություն…-պարզ, ընդարձակ
Միայն նրանց ձայնն է լսվում, ով խոսում է անուրախ ապագայից։ բարդ
Ո՞ր մի մարգարեն կհամարձակվի հայտարարել, թե ապագայում ամեն ինչ ավելի ու ավելի լավ է լինելու։-բարդ
Իսկ երբ խոսքը իր՝ մարդու մասին է, ո՞վ կհամարձակվի երեխաներին դպրոցում սովորեցնել, թե ինչ պիտի անեն, որ լավագույն դերի համար «Օսկար» ստանան։-բարդ
Ինչպե՞ս արձագանքեն՝ հաղթած լինելով համաշխարհային մրցաշարում։ -պարզ, ընդարձակ
Ի՞նչ անել, եթե ձեր փոքրիկ ձեռնարկությունը վերածվել է միջազգային ընկերության։-բարդ
Արդյո՞ւնքը։-պարզ, համառոտ
Երբ մարդ հաղթանակ է տանում, զրկվում է ուղղվածությունից և հաճախ այնքան շլացած է լինում, որ անմիջապես ինքն է կազմակերպում սեփական պարտությունը, որ վերադառնա իրեն ծանոթ՝ «նորմալ» իրադրություն։-բարդ
Առաջադրանք. 50-70 բառի սահմանում տեսակետդ շարադրիր հաղթանակի ու դրա ազդեցության մասին։
Հաղթանակը հաճելի զգացողություն է։ Բայց արդարությամբ հաղթանակի հասնելը շատ դժվար է, որովհետև ամբողջ աշխարհում շատ մարդիկ կան և այդ բոլորից հաղթող ճանաչվելը դժվար է։ Հաղթանակը շատ մարդկանց դարձնում է նաև մեծամիտ, որին ես համաձայն չեմ։ Երբ դեռ փոքր ենք, մեզ համար ամենափոքրիկ բաները հաղթահարելն էլ մի մեծ ուրախություն է։ Ես կարծում եմ, որ միշտ էլ ամենափոքրիկ հաղթանակները մեզ համար պետք է դառնան ուրախության պատճառ, որովհետև այդ փոքր հաղթանակներն են վերջում բերում հաջողության։02.03.2020
Առաջադրանք
- Լրացրու բաց թողած տառերը։
- Նշիր՝ ընդգծված բառակապակցություններն ինչ միջոցով են կապակցվել։
իմաստասեր քահանան -առդրություն
պայծառ լույսով-առդրություն
ծառերը ստեղծել էին-համեմատություն
թուփը արձակում էր-համեմատություն
գետի վրա-խնդրառություն
կախվել էր մշուշ-համեմատություն
քնած են մարդիկ-համեմատություն
ստեղծել գեղեցկությունը-խնդրառություն
- Տեքստից գտիր.
- մեկական բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ.
բարդ-ձեռնափայտ
ածանցավոր-տեսարան
բարդածանցավոր-բանաստեղծություն
- երեք հնչյունափոխված բառ. վերականգնիր անհնչյունափոխ ձևը.
մթություն-մութ
դռան-դուռ
քնած-քուն
- գտիր գաղտնավանկ ունեցող բառերը.
մթություն, պատշգամբ, դռան, ճռռացող, մագլցելով, զգլխիչ, մշուշ, քնաշ, Աստված
- մեկական վա արտաքին, ու արտաքին և ա ներքին հոլովման ենթարկվող բառ.
վա-գիշերվա
ու-մարդիկ
ա-գեղեցկության
- դուրս գրիր կրավորական ածանց ունեցող բոլոր բայերը.
կախվել, ողողված, թափվող
- գտիր մեկական հարաբերական, հարցական, ցուցական, անձնական դերանուններ.
հարաբերական-երբ
հարցական-ու՞մ
ցուցական-այդ
անձնական-ինքն
- գտիր գավազան-ձեռնափայտ, հմայվել-դյութիչ, արբեցուցիչ-զգլխիչ, մառախուղ-մշուշ բառերի հոմանիշները։
Տեքստ
Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճռռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթույր լույսով, շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ՝ գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուղ տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։

No comments:
Post a Comment