Tuesday, February 18, 2020

Տեղական ինքնակառավարման մարմիններ․

yerevani-qaxaqapetaran
*Տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ ավագանին և քաղաքապետը։
*Ավագանու կազմը և ընտրության կարգը
Ավագանին կազմված է 65 անդամներից։ Ավագանին ընտրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

*Ի՞նչ ժամկետով է ընտրվում Երևանի ավագանին
Երևանի ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով։
*Տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին
Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ։
*Քաղաքապետի ընտրության կարգը,քաղաքապետի թեկնածուի համար պարտադիր պահանջները, լիազորությունների ժամկետը
Քաղաքապետը պիտի լինի 30 տարին լրացած, ավագանու անդամ և բացի ՀՀ քաղաքացի լինելուց ուրիշ քաղաքացիություն չունենա։ Քաղաքապետի ընտրություններն անցկացնում է ավագանին։ 50 տոկոսից ավելի ձայն ունեցող կուսակցության առաջաին համարը ընտրվում է Երևանի քաղաքապետ։Քաղաքապետ ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:

* Ո՞ր մարմինն է վերահսկողություն իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության նկատմամբ։
Վերահսկողությունը իրականացնում է ավագանին։
*Ինչ ժամկետով է ընդունվում Երևանի բյուջեն և ում կողմից։
Բյուբեն ընդունվում է 1 տարի ժամկետով, քաղաքապետի և ավագանու կողմից։ 
*Քանի՞ վարչական շրջանների է բաժանվում Երևան քաղաքը, թվարկել
Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Նուբարաշեն, Շենգավիթ
*Ո՞վ կարող է նշանակվել Երևանի վարչական շրջանի ղեկավար։
Երևանի վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել 25 տարին լրացած,  ցանկացած ընտրության իրավունք ունեցող մարդ։
*Ո՞վ է պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում վարչական շրջանի ղեկավարին
Պաշտոնի նշանակում է և պաշտոնից ազատում է վարչական շրջանի ղեկավարին քաղաքապետը։
* Ի՞նչ գործունեությամբ /աշխատանքով/ կարող է /չի կարող/ զբաղվել վարչական շրջանի ղեկավարն իր պաշտոնի հետ համատեղ։
Վարչական շրջանի ղեկավարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և չի կարող ունենալ այլ պետական պաշտոններ։ Միայն կարող է զբաղվել գիտական, մանկավարժական և ստեղծագործական  աշխատանքներով։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...