Wednesday, February 19, 2020

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
  •  Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը
Արտաշես I-ի առաջնահերթ խնդիրներից էր վերադարձնել Մեծ Հայքից անջատված տարածքները։ Նա Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին միավորեց անջատված տարածքները։ 

  • . Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը /գրավոր/.
Նա բանակը բաժանեց չորս մասերի։ Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհ անունով որդուն, հարավայինը՝ իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։ Կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Նրա օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը։ Հողային բարեփոխուման հետ են կապվում սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ արձանագրություններ։ Կատարվել է հողային բարեփոխումներ։ Արտաշես Ա-ն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը։ Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ։ Կարևոր էր նաև Արտաշատի հիմնադրումը Ք․ա․ 185 թվականին։ Արտաշատում կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլն։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...