Գրականություն
- Կարդա «Աղավնու վանքը» բալլադը։
- Տեղեկություններ գտիր Լենկ Թեմուրի և Աղավնավանքի (Հայրավանքի) մասին։
Լենկթեմուրը մոնղոլ նվաճող է։ Լենկթեմուրը ծնվել է Տրանսոխանիայում Քեշ քաղաքի մոտ՝ 80 կմ Սամարղանդից հարավ, որի մի մասն այն ժամանակ Չաղաթայի խանության մեջ էր մտնում։ Նրա անունը իր մայրենի լեզվով չաղաթայերենով նշանակում է «երկաթ»։
Նա եղել է մոնղոլական ցեղերից բարլասների անդամ, որը շատ առումներով թյուրքացել է։ Նրա հայր Թարաղայը այս ցեղի փոքր ազնվականներից է եղել։ Այնուամենայնիվ, պատմաբան Բեատրիս Ֆորբս Մանցը նշում է, որ Լենկթեմուրը հավանաբար ավելի ուշ շրջանում հասկացել է իր հոր իրական սոցիալական դիրքը և փորձել է իր հաջողությունները ավելի նշանակալի դարձնել։ Նա նաև ավելացնում է, որ չնայած Թարաղայը առանձնապես հզոր չէր՝ նա բավականին հարուստ և ազդեցիկ էր։ Սա պարզ է դառնում այն ժամանակ, երբ 1360 թվականին հոր մահից հետո Լենկթեմուրը վերադարձել է իր ծննդավայր՝ մտահոգվել իր սեփականության ճակատագրով։ Թարաղայի սոցիալական կարևորության մասին նշել է նաև Արաբշահը՝ նկարագրելով նրան՝ իբրև մագնատ Ամիր Հուսեյն Քարաունասի արքունիքում։ Դեռ ավելին՝ Մողուլիստանի Ամիր Համիդ Քերեյիդի հայրը եղել է Թարաղայի ընկերը:
Աղավնավանքը 12 - 13-րդ դարերի կիսաավեր հայկական վանքային համալիր է, Հայաստանի Տավուշի մարզի համանուն գյուղում։ Հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։ Գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի ծառատեսակով։
- Համեմատիր «Թագավորն ու չարչին» և «Աղավնու վանքը» բալլադները։
Նմանությունն այն է, որ երկու բալլադներնն էլ հայ գերիների մասին է։ Այստեղ գրավելով հասել էին Սևանի ափին և բոլոր մարդկանց գերի վերցրել, իսկ «Թագավորն ու չարչին» բալլադում մարդկանց ստիպելով տարել էին ուրիշ երկիր, որպես բնակիչ։
- Տեղեկություն գտիր բալլադի մասին։
Բալլադը գրվել է 1912 թվականին: Ամբողջական ինքնագիրը մեզ չի հասել: Թումանյանի ընտանիքի արխիվում պահվող ինքնագրի թերթիկների վերևի մասերը պատռված են: «Ազգային ավանդություն» ենթավերնագրով առաջին անգամ տպագրվել է Նոր Հոսանք ամսագրի 1913 թվականի 34-36 էջերում, այնուհետև՝ Հորիզոն գրական հանդեսի 44-46 էջերում, ապա` Կ. Պոլսի Բանաստեղծությունների ժողովածուի, 115-117 էջերում, հետագայում՝ Երկերի ժողովածուի առաջին հատորի 334-336 էջերում:
- Գրառում արա այս ստեղծագործության շուրջ։
Բալլադը նրա մասին է, թե ինչպես է Լենկթեմուրն իր զորքով հասավ Սևանա լիճ և անթիվ հայերի գերի վերցրեց: Հայր Օհանը Աստծո հանդեպ հավատով կարողացավ աղոթքով ազատել բոլոր գերիներին` նրանց դարձնելով աղավնի:
No comments:
Post a Comment