Լուծույթներ: Ծանր ջուր: Ջրածնի պերօքսիդ: Ջրի ֆիզ. քիմ. և ֆիզիոլոգիական հատկությունները:
Ուղղորդող հարցեր.
- Որո՞նք են ջրի ֆիզիկական հատկությունները, թվարկեք…
Այն անգույն հեղուկ է։ 100C-ում եռում է։ Սառում է 0C: Ամենամեծ խտությունը 4°С-ում է՝ ρ=1 գ/մլ։ Ջուրն ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։
- Որո՞նք են ջրի քիմիական հատկությունները, գրեք ջրի փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ….
Ջուրը ամֆոտեր միացություն է։ Փոխազդում է մետաղների հետ։ Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ։ Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)։ Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է։ Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ։
- Որո՞նք են ջրի օրգանոլեպտիկ հատկությունները, թվարկեք…
Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են գույնը, համը, հոտը։ Ջուրը դառնահամ են դարձնում Ca և Mg աղերը, քաղցրահամ են դարձնում K և Na աղերը։ Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավելի չպետք է պարունակի և պետք է լինի քաղցրահամ։
- Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր
Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:
- Ջրի շրջապտույտը բնության մեջ
Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալր Երկրի վրա միշտ հաստատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև’ մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ: Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղցրահամ ջուրր, և կյանքր գոյություն չէր ունենա:
- Ջրի աղտոտման տեսակները որո՞նք են
Ջուրը աղտոտումեն աղբ թափելով, թունավոր նյութեր և կեղտաջրեր լցնելով։
- Ի՞նչ է ծանր ջուրը և որտե՞ղ են այն կիրառում
Ծանր ջուրը օգտագործում են ատոմակայաններում, որ կլանի ջերմությունը, որ պայթյուն տեղի չունենա։
- Ի՞նչ է կոշտ ջուրը և ինչպե՞ս են այն վերացնում
Կոշտ ջրի մեջ կան մագնեզիումի և կալցիումի աղեր։ Դա կոչվում է ժամանակովր կոշտություն և այն վերացնում են եռացնելու միջոցով։
- Ինչպե՞ս են ստանում թորած ջուրը:
Թորում են ավազի շերտի միջոցով։
Լաբորատոր փորձեր.
- Ջրի ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկությունները
- Լուծույթների պատրաստումը և լուծված նյութի զանգվածային, մոլային բաժնի, մոլային կոնցենտրացիայի որոշումը:
- Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետաղներից` նատրիումի հետ` ա) գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը, բ) հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով, գ) կատարեք հաշվարկ՝ քանի լիտր ջրածին է անջատվում〈ն.պ. 〉, եթե փորձի համար վերցվել է 2,3 գրամ նատրիում:
Առաջադրանք . Կերակրի աղի` նատրիումի քլորիդի լուծույթի պատրաստումը և լուծված նյութի զանգվածային, մոլային բաժնի, մոլային կոնցենտրացիայի որոշումը:
No comments:
Post a Comment