Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.
- Կրասոսի արշավանքը
Կրասսոսի արևելյան արշավանք, ռազմական հակամարտություն, որը ընթացել է մի կողմից Հռոմի, իսկ մյուս կողմից՝ Պարթևստանի և Արտաշեսյանների թագավորության միջև։ Տեղի է ունեցել 54-53 թվականներին՝ հիմնականում Միջագետքի տարածքում։
Տիգրան Մեծի մահից հետո գահ բարձրացավ Արտավազդ Բ-ն՝ միջազգային ծանր իրավիճակում, քանի որ նոր պայքար էր հասունանում Հռոմեական հանրապետության և Պարթևստանի միջև։ Քանի որ Տիգրան Մեծի կողմից Արտաշատում մ․թ․ա․ 66 թվականին կնքված հայ-հռոմեական պայմանագրով Արտաշեսյանների թագավորությունը հռչակվել էր «Հռոմի դաշնակից և բարեկամ», Արտավազդը պարտավոր էր ռազմական հակամարտության ժամանակ օժանդակել Հռոմին, սակայն նա ավելի շատ հակված էր Պարթևստանի կողմը։ Մարկոս Կրասսոսի Արևելք գալուց հետո Արտավազդը գնաց նրա հետ բանակցելու և խոստացավ տրամադրել 16 հազարանոց հեծելազոր և 24 հազարանոց հետևակ, ընդհանուր՝ 40 հազարանոց բանակ։ Նա նաև հռոմեական եռապետին առաջարկեց արշավել Հայկական լեռնաշխարհի հարավով, որպեսզի այդպիսով կարողանա ապահովել հայոց սահմանների պաշտպանությունը, սակայն նա մերժում է ստանում։
Հայաստանի հարավային սահամնները անպաշտպան էին, իսկ Որոդես Բ-ն հայ-հռոմեական միություն թույլ չտալու համար սկսել էր ասպատակել հայոց հարավային սահմանները։ Այս ամենի հետևանքով Արտավազդը Կրասսոսին հայտնում է, որ չի կարող միավորել իր զորքերը հռոմեական լեգեոնների հետ, քանի որ հարկավոր էր պաշտպանել սեփական երկրի սահամնները։ Կրասսոսը սա ընդունում է որպես դավաճանություն և սպառնում Արտավազդին, որ պարթևներին հաղթելուց հետո նա արշավելու է Հայաստան։
Մ․թ․ա․ 53 թվականի գարնանը սկսվում է Կրասսոսի արշավանքը։ Անցնելով չորային կլիմա ունեցող տափաստաններով, անապատներով՝ Կրասսոսի զորքը հյուծվում և ջլատվում է։ Նույն թվականի մայիսի 6-ին տեղի է ունենում վճռական ճակատամարտը՝ Խառանի մոտ, որի արդյունքում հռոմեական զորքը տալիս է 20 հազար զոհ, իսկ 10 հազարը գերի են ընկնում։ Սպանվում են նաև Կրասսոսը և նրա որդին, ինչով էլ ավարտվում է արշավանքը։
- Անտոնիոսի արշավանքը /բանավոր, դասագիրք, էջ 108-114, նաև այլ աղբյուրներ/.
- Ի՞նչպես կբնութագրեք Արտավազդ 2-րդ ին :/գրավոր/
Նա ստացել էր հիանալի կրթություն, գրում էր «ճառեր, ողբերգություններ և պատմական երկեր»։ Արտավազդ 2-րդը խելացի թագավոր էր և ամեն տեղ կարողանում էր կողմնորոշվել։
No comments:
Post a Comment