Պոեզիա
Այնպես ես գալիս-Համո Սահյան
Այս բանաստեղծությունում Համո Սահյանը կարծես անորոշության մեջ է։ Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Ուզում է ասել, որ շատ ժամանակ կյանքից ոչինչ չես հասկանում, բայց դրա համար շատ թանկ ես վճարում։ Այս բանաստեղծության գույնը, կարծում եմ, բաց մոխրագույնն է՝ որպես անորոշությունը բնութագրող։
Հենրիկ Էդոյան
Արթնացում
Գտա ևս մեկ օր:
Գտա, բայց հետո
չգիտեմ՝ ուր պահեմ:
Գտա, բայց հետո
չգիտեմ՝ ուր պահեմ:
Հենրիկ Էդոյանի այս շատ փոքրիկ բանաստեղծությունը առաջին հայացքից, երբ նայում ես, դեռ չկարդացած, կարծում ես, որ անիմաստ կլինի։ Բայց իրականում՝ ոչ։ Այն շատ խորիմաստ է։ Շատ ժամանակ հենց այսպիսի փոքր տողերն են արտահայտում շատ մեծ իմաստ։ Այս բանաստեղծության իմաստն այն է, որ երբ ունես թեկուզ ազատ մեկ օր, պետք է այն մտածված օգտագործես։
Մի փոքր նրանց կենսագրություններից․
Հենրիկ Էդոյանը ծնվել է 1940 թվականին, Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1959-1962 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1967 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1970 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1971 թվականից աշխատում է ԵՊՀ-ում որպես գիտաշխատող, 1973 թվականից՝ դասախոս։
Հենրիկ Էդոյանի ստեղծագործություններին բնորոշ են հավերժականի և առօրյայի, վերացականի և կոնկրետի, մտքի և պատկերի անբաժանելի միասնությունը՝ կապված հոգևորի և իրականի ներքին որոնումների հետ։
Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության:
No comments:
Post a Comment