- Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխություն է, որը իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ- ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները և գենետիկական։Օրինակ՝ ցիտոզինի ամինազերծման հետևանքով ԴՆԹ-ի շղթա կարող է ներառվել ուրացիլը։ Այն սովորաբար իրականանում է այն դեպքերում, երբ քրոմոսոմում առկա են ելակետային գենի մի քանի դուպլիկացված պատճեններ, որոնք պահպանել են նման նուկլեոտիդային հաջորդականություն։ Ոչ հավասար կրոսինգովերի արդյունքում վերակառուցվող քրոմոսոմներից մեկում իրականանում է դուպլիկացիա, իսկ մյուսում դելեցիա։ Մուտացիաները, որոնք վատթարացնում են բջջի գործունեությունը բազմաբջիջ օրգանիզմում, հաճախ հանգեցնում են բջջի վերացմանը: Եթե ներքին և արտաքին բջջային մեխանիզմները չեն հայտնաբերել մուտացիան և բջիջը անցել է բաժանումը, ապա մուտանտային գենը փոխանցվում է բջջի բոլոր սերունդներին, և առավել հաճախ հանգեցնում նրան, որ բոլոր այդ բջիջները սկսում են այլ կերպ գործել։ Բարդ բազմաբջիջ օրգանիզմի սոմատիկ բջիջների մուտացիան կարող է բերել չարորակ կամ լավորակ նորագոյացությունների, սեռական բջջում՝ սերնդի ամբողջ օրգանիզմի հատկությունների փոփոխություն։ Գոյության պայմանների զգալի փոփոխության դեպքում այն մուտացիաները, որոնք ավելի վաղ վնասակար էին, կարող են դառնալ օգտակար։ Այսպես՝ մուտացիաները բնական ընտրության նյութ են։ Մելանիստ մուտանտներն առաջին անգամ գիտնականների կողմից հայտնաբերվել էին կեչու թրթուրի պոպուլյացիաներում 19-րդ դարի կեսերին Անգլիայում՝ իրենց բնորոշ առավել բաց գունավորում ունեցող առանձնայակների մեջ։ Մուգ գունավորումն առաջ է եկել մեկ գենի մուտացիայի արդյունքում։ Թիթեռներն իրենց օրն անցկացնում են ծառերի բների և ճյուղերի վրա, որոնք սովորաբար ծածկված են քարաքոսներով, որոնց հիմնագույնի վրա գորշ գունավորումը քողարկող է։ 40-ական թվականներին մանրէաբանների շրջանակում տարածված էր այն տեսակետը, որի համաձայն մուտացիաներն առաջանում են շրջակա միջավայրի ազդեցության հետևանքով, ինչին հարմարվելուն էլ ուղղված են։ Այս հիպոթեզի ստուգման համար մշակվել է ֆլուկտուացիոն թեստը և ռեպլիկների մեթոդը։ Լյուրի-Դելբյուրկի ֆլուկտուացիոն թեստը կայանում էր նրանում, որ բակտերիաների ելակետային կուլտուրայի ոչ մեծ բաժինները ցրում են հեղուկ միջավայրով փորձանոթում, իսկ բաժանման մի քանի պարբերաշրջաններից հետո փորձանոթի մեջ ավելացնում հակաբիոտիկ։ Այնուհետև Պետրիի թասի վրա կոշտ միջավայրում ցանում են ողջ մնացած հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաները։ Թեստը ցույց տվեց, որ տարբեր փորձանոթների կայուն գաղութների թիվը շատ փոփոխանակն է, մեծամասամբ այն ոչ մեծ է կամ զրոյական, իսկ որոշ դեպքերում՝ շատ բարձր։
Wednesday, April 15, 2020
Մուտացիաներ
Subscribe to:
Post Comments (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
Այսօր գնացինք Ապարան՝ մի քանի նախագիծ իրականացնելու ։ Սկզբում գնացինք այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար միջազգային փառատոնը։ ...
-
Իմ կրթական հավակնությունները Նպատակը՝ ներկայացնել, թե ինչ կրթվելու հնարավորություններ է տալիս մեր երկիրը և մենք, որ տարբերակից ենք օգտվում Ժ...
-
Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով մոտ բառերը։ 2․ Դրասանգ , նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման , սյուք , եղեռն , եղեգն , եղե...
No comments:
Post a Comment