Wednesday, April 1, 2020

Նախագիծ․ Աշխարհագրություն

Իրականացվող ուսումնական նախագիծ՝
Առաջադրանք Մաս 1.
Ուսումնասիրել ՀՀ երկրաբանությունը, բնութագրել այն լեռնակազմությունը և ժամանակաշրջանը,որի շնորհիվ հանրապետության տարածքը թևակոխել է ցամաքային զարգացման փուլ:

 Հայաստանի տարածքը գտնվում է Ալպհիմալայան ծալքավոր մարզի Տավրոս-կովկասյան հատվածի ներքին խոշոր տեկտոնական կառույցի՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և բնորոշվում է բարդ երկրաբանական առանձնահատկություններով։ ՀՀ տարածքի երկրաբանական ողջ ժամանակաշրջանն բաժանում ենք 3 փուլի՝ մինչքեմբր-սիլուրյան,հերցինյան և ալպյան:Մինչքեմբր-սիլուրյան փուլը սկսվել է ավելի քան 600 մլն տարի առաջ և տևել է մոտ 150 մլն տարի: Առաջացել են ցամաքային կզղյակատիպ զանգվածներ՝ Ծաղկունյաց լեռնաշղթայում, Մեղրու և Վիրահայոց լեռներում: Հերցինյան փուլը սկսվել է 450 մլն տարի առաջ և տևել է մոտ 220-230 մլն տարի: Այս ժամանակաշրջանում ՀՀ-ի հս-արլ. հատվածքը դեռ մնում է բաց ու ծանծաղ ծովի հատվածում, բացառությամբ Արարատյան դաշտի, որի կենտրոնում եղել են միջին բարձրության թույլ մասնատված լեռներ՝ ցածրադիր հարթավայրերով եզրավորված: Ալպյան փուլը սկսվել է մեզանից մոտ 220-230 մլն տարի առաջ և շարունակվում է մինչև օրս: Այս փուլում ցամաքային հյուսիս արևելքը սուզվում է ծովի տակ, իսկ հարավն ու հարավ արևելքը բարձրանում են, ծալքավորվում, վերածվում ցամաքի: Այս փուլում սկսում են կրճատվել ծովային ավազանները, նախկինում ծալքավորված և ջրասույզ եղած լեռները բարձրանում են ու բեկորատվում, դիտվում է բարձր հրաբխականություն:


Մաս 2.
Խնդիրների լուծումներ՝
  • Որոշել ՀՀ առավելագույն և նվազագույն բարձրությունների տարբերությունը, եթե ամենաբարձր կետը 4090 մետր է (Արագած), ամենացածրը՝375 մ (Դեբեդի կիրճ):
4090-375=3715մ

  • Որոշել Արագած լեռան գագաթին (4090 մ) մթնոլորտային ճնշումը, եթե նորմալ մթնոլորտային ճնշումը 760 մմ է:
100մ-10մմ
4090։100=40,9
40,9*10=409
760-409=351մմ

  • Որոշել Արարատ լեռան գագաթին (5165 մ) մթնոլորտային ճնշումը, եթե նորմալ մթնոլորտային ճնշումը 760 մմ է:
100մ-10մմ
5165:100=51,65
51,65*10=516,5
760-516,5=243,5մմ

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...