Tuesday, March 31, 2020

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները


  1. Մթնոլորտային օդը մի շարք գազերի խառնուրդ է։ Նրա բաղադրության մեջ գերակշռում են ազոտը և թթվածինը։ Օդում պարունակվում են նաև չնչին քանակությամբ արգոն, ածխաթթու գազ, ջրածին, օզոն և այլ գազեր։ Առկա են նաև ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղներ, ծխի և փոշու մասնիկներ, մանրէներ և այլն։ Տարբեր բարձրությունների վրա օդի խտությունը, ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը և այլ մեծություններ ունեն տարբեր արժեքներ։ Դրանցով պայմանավորված՝ մթնոլորտում առանձնացվում է մի քանի շերտեր։
  2. Միևնույն ժամանակ, անտառների զանգվածային հատումը հանգում է նրան, որ կանաչ բույսերի կողմից մթնոլորտ արտազատվող թթվածնի քանակությունը ևս ընկնում է։ Գիտնականները հաշվարկել են, որ մոտակա 150 տարիների ընթացքում մթնոլորտում թթվածնի քանակությունը կարող է կրճատվել 30%-ով։ Ոչ պակաս մտահոգություն են առաջացնում մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ահռելի ծավալները, քանի որ դրանք հանգում են ջերմոցային էֆեկտի ուժեղացման, որի արդյունքում դիտվում է կլիմայի գլոբար տաքացում։ Արդյունաբերության մեջ և կենցաղում քլորֆտորածխաջրածինների՝ ֆրեոնների կիրառումը և դրանցող մթնոլորտի աղտոտումը գիտնականների կարծիքով խթանում է օզոնային շերտի քայքայումը, իսկ օզոնային շերտը, ինչպես գիտենք, պաշտպանում է բոլոր կենդանի էակների մահացու կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթների էկոհամակարգերի վրա լուրջ ազդեցություն կարող է թողնել մթնոլորտի ռադիոակտիվ աղտոտումը, որը կարող է առաջանալ ատոմային էլեկտրակայանների վթարների ժամանակ կամ միջուկային զենքի փորձարկումների հետևանքով։ Խոշոր արդյունաբերական կենտրոններում բացի ավտոփոխադրամիջոցների արտանետած գազերով օդի աղտոտումից, լուրջ վտանգ են ներկայացնում նաև այն ձեռնարկությունները, որոնք մթնոլորտ են արտանետում ծծբային գազ, ազոտի օքսիդներ և այլ թունավոր միացություններ։
  3. Ընդ որում, եթե մթնոլորտում բարձր ջրային գոլորշիների պարունակությունը, ապա կարող է առաջանալ այսպես կոչված սմոգ, որ վտանգավոր է մարդկանց առողջության համար։

  4. Ջրային պաշարներ աղտոտումը 

  5. Բնական ջրերի աղտոտում առաջ են բերում ավելի քան 400 տեսակի միացություններ։ Առավել վտանգավոր աղտոտիչները բերված են օրինակ՝ Քիմիական աղտոտիչներ-նավթ, թունաքիմիկատներ, պարարտանյութեր, ծանր մետաղներ և այլն։ Կենսաբանական աղտոտիչներ- վիրուսներ, բակտերիաներ, սնկեր և այլն։ Իսկ Ֆիզիկական աղտոտիչներ- ռադիոակտիվ նյութեր, ջերմություն և այլն։  Աղտոտիչներ մեծամասնությունն անցնում է ջրոլոր մարդու տնտեսական գործունեության հետևանքով։ Բնական ջրերի աղտոտման հիմնական էկոլոգիան հետևանքներն արտահայտվում են էկոհամակարգերի կայունութան խախտմամբ
  6.  Եվ արդյունավետության իջեցման, ջրային օրգանիզմներում առողջության համար վտանգավոր միացությունների և տարրերի կուտակմամբ, քաղցրահամ ջրամբարների՝ ճահճացմամբ, որի օրինակ՝ կարող է ծառայել Սևանա լճի ներկայից վիճակը։ Աղտոտման հետ մեկտեղ ջրոլորտի համար մեծ վտանգ են ներկայացնում քաղցրահամ ջրերի օգտագործման անընդհատ աճող ծավալները, իսկ ինչպես հայտնի է, քաղցրահամ ջրերի պաշարները մեր մոլորակի վր սահմնափակ են։ Հայաստանի Հանրապետության տարածքով հոսում է մոտ 9479 գետ և գետակ, կան բազմաթիվ լճեր։ Ամենամեծ լիճը Սևանա լիճն է, որը զբաղեցնում է 1238 կմ2 տարածք և գտնվում է 1900 մ ծովի մակերևույթից բարձր։

  7. Անտառների պահպանություն

  8. Մեր մոլորակի վրա անտառների դերն ու նշանակությունը հսկայական են։ Անտառներն ազդում են կենսոլորտի բոլոր բաղադրիչների վրա, ունեն մեծ միջավայրագոյացնող նշանակություն։ Միաժամանակ անտառները միշտ ամենաշատն են տուժել և տուժում են մարդու գործունեության հետևանքով։ Անտառահատումները սկսվել են մարդկային հասարակության զարգացման ակունքներում և մարդկության զարգացման հետ ավելի են շատացել։ Վերջին 10 հազար տարիների ընթացքում Երկրի վրա հատվել են անտառների ավելի քան 70%-ը որոնց տեղում առաջացել են անապատներ։ Հայաստանում անտառները քիչ են։ Հայ գիտնականների տվյալների համաձայն՝ անցյալում Հայաստանի տարածքի 35-40%- ը ծածկված է եղել անտառներով։
  9. Այժմ Հայաստանի անտառապատ տարածքները կազմում են հանրապետության տարածքի մոտ 10%-ը։ Անտառները տարածված են անհամաչափ, դրանց գերակշռող մասը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...