*1. 7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը
Քիմիական տարրերի պարբերական համակարգի
7-րդ խմբի տարրերը (ֆտոր`F, քլոր`CI, բրոմ`Br, յոդ`I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում
նաև ռադիոակտիվ աստատ`At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ
փոքր է: Նրա հատկությունների վերաբերյալ մեզ շատ քիչ բան է հայտնի, և այն չենք դիտարկելու:
Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն՝ արտաքին շերտի էլեկտրոնային բանաձևն է ns2np5։
*2.Հալոգենների տարածվածությունը բնության մեջ
Հալոգենները բնության մեջ հանդիպում
են գերազանցապես միացությունների ձևով։ Ֆտորի ամենատարածված միացություններն են ֆլյուորիտը`
CaF2, կիրոլիտը` Na3AlF6, ֆտորապատիտը` 3Ca3·CaF2: Ֆտորը ստանում են հիմնականում
կալիումի ֆտորիդի հալույթի էլեկտրոլիզով: Քլորի բնական միացություններից են կերակրի
աղը` NaCl, սիլվինը` KCl, կառնալիտը` KCl·MgCl2·6H2O։ Արդյունաբերությունում
քլորը ստանում են կերակրի աղի ջրային լուծույթի էլեկտրոլիզով: Լաբարատորիայում
ստանում են աղաթթվի օքսիդացմամբվ MnO2-ով կամ KMnO4-ով: Բրոմի և յոդի միացություններ
են պարունակում բնական ջրերը, որոնցից էլ կորզում են այդ հալոգենները՝ օգտագործելով քլորի օքսիդիչ
հատկությունը:
*3.Հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը
Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9p, 10n) 9e: Քլորի ատոմի կառուցվածքն
է (17p, 18n) 17e: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35p, 44n) 35e: Յոդի ատոմի կառուցվածքն
է (53p, 74n) 53e:
*4.Քլորի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում։
Քլորի վալենտականությունը 1 է, օքսիդացման
աստիճանը +1, −1, 0 է: Եթե վալենտականությունը 3 է, օքսիդացման աստիճանը +3 է:
Եթե վալենտականությունը 5 է, օքսիդացման
աստիճանը +5 է։
Եթե վալենատականությունը 7 է, օքսիդացման
աստիճանը +7 է:
*5.Հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները
Ֆտորը և քլորը խեղդող
հոտով թունավոր գազեր են։ Բրոմը գորշ գույնի գարշահոտ հեղուկ է։ Յոդն ու աստատը պինդ
նյութեր են՝ որոշակի մետաղական հատկություններով: Յոդը բյուրեղային
նյութ է: Հալոգեններն օժտված են մեծ էլեկտրաբացասականությամբ, ունեն ուրիշ ատոմներից իրենց
էլեկտրոն միացնելու մեծ հակում։ Հալոգենները p-տարրեր են, արտաքին շերտում ունեն
յոթ էլեկտրոն և էլեկտրոնային ութնյակ լրացնելու համար ընդունում են մեկ էլեկտրոն`
ցուցաբերելով -1 օքսիդացման աստիճան: Սա այն օքսիդացման աստիճանն է, որ հալոգենները
դրսևորում են` որպես տիպիկ ոչ մետաղներ առավել շատ միացություններում՝ հալոգենաջրածիններում
և հալոգենիդներում։
Հալոգենները
քիմիապես շատ ակտիվ նյութեր են, փոխազդում են բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։ Նրանք
բոլորը ցուցաբերում են բարձր օքսիդիչ հատկություն։ Ֆտորը ամենաէլեկտրաբացասկան
տարրն է։ Առանց բացառության փոխազդում է բոլոր մետաղների հետ: Ցածր ջերմաստիճանում
փոխազդում է ոչ մետաղների հետ: Տաքացնելիս ֆտորը օքսիդացնում է բոլոր հալոգեններին:
Ֆտորն օքսիդացնում է նույնիսկ ազնիվ գազերը` Kr, Xe, Rn: Ֆտորը փոխազդում է նաև
բարդ նյութերի հետ, որի արդյունքում մեծ քանակությամբ էներգիա է կորցնում: Նույնիսկ
օքսիդացնում է ջուրը: Քլորն ուժեղ օքսիդիչ է և եռանդուն կերպով փոխազդում է բոլոր մետաղների ու
բազմաթիվ ոչ մետաղների հետ։
*5.Քլորի և նրա միացությունների կիրառությունը
Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։
Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման
համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային
նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր
միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։ Քլորը
կուտակվում է մաշկի մեջ, ավելցուկային ընդունման դեպքում պահվում է օրգանիզմում։ Սննդամթերքների
մեջ պարունակվում է չնչին քանակությամբ։
*6.Աղաթթվի և նրա աղերի կիրառությունը։
Քլորիդներից մեծ մասամբ օգտագործում են նատրիումի քլորիդը
և կալիումի քլորիդը: Նատրիումի քլորիդը առանձնացնում են գետի և ծովի ջրից, ինչպես նաև
ստանում են աղային հանքավայրերից: Կերակրի աղը օգտագործում են սննդի մեջ: Նիտրատները
մեծ մասամբ օգտագործում են գյուղանտեսության մեջ: Նրանցից կարևորներն են նատրիումի
նիտրատը, կալիումի նիտրատը, կալցիումի նիտրատը և ամոնիումի նիտրատը: Օրթոֆոսֆատներից ավելի կարևոր է կալցիումի օրթոֆոսֆատը: Այս
աղը հանքային աղերի՝ ֆոսֆորիտների և ապատիտների մեծ մասն է կազմում: Ֆոսֆորիտները և
ապատիտները օգտագործում են որպես հումք ֆոսֆորային պարարտանյութեր ստանալու
համար: Կալցիումի կարբոնատը օգտագործվում են կրաքար ստանալու համար: Նատրիումի
կարբոնատը օգտագործում են ապակու և օճառի արտադրության մեջ:
«Ընտանեկան դպրոցի հարցեր»
*1. Ինչո՞ւ են 7֊րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ».
Դրանք բազմաթիվ մետաղների հետ առաջացնում
են մեծ գործածություն ունեցող աղեր, այդ պատճառով էլ անվանում են հալոգեններ:
*2. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական
տարրեր…
Հալոգենները շատ կարևոր են մեր կյանքում։ Դրանք ապահովում են
օրգանիզմի կենսագործունեությունը և առաջացնում են բարդ օրգանական նյութեր։
*3. Որո՞նք են հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….;
Մարդու օրգանիզմում դրանք շատ կարևոր դեր ունեն: Ֆտորը հիմնականում ատամներում է, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում: Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ իոններ
է պարունակում արյան պլազման։ Դրանք կարգավորում են օսմոտիկ ճնշումը, ապահովում
են իոնների հոսքը բջջային մեմբրանների միջոցով, ակտիվացնում են ֆերմենտները: Կերակրի
աղի օրական պահանջը 5-10 գ է։ Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում
է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի
նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու
համար։ Մարդու օրգանիզմը պարունակում է շուրջ 25 մգ յոդ, որը հիմնականում կուտակված է վահանձև գեղձում:
*4. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով… Պատասխանը հիմնավորեք…
Քլորը պետք է օգտագործել ճիշտ չափաբաժնով։ Խմելու համար պիտանի
ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում։ Եթե
սովորականից շատ օգտագործենք, դա վնաս կլինի մեր օրգանիզմի համար։
*5. Աղաթթվի ո՞ր աղի 0.9% անոց ջրային լուծույթն է կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»
Ֆիոլոգիական լուծույթը ստացվում է նատրիումի քլորիդից։
*6. Ի՞նչ է ժավելաջուրը…
Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև
նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և
հեշտ եղանակով է ստացվում։ Հայաստանում արտադրվում է 7-8%-անոց լուծույթը և «սպիտակեցնող
հեղուկ» անվամբ կիրառվում է կենցաղում։
*7. Ի՞նչ է քլորակիրը…
Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք
է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի
է։ Պարունակում է 28–38% ակտիվ։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան
կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։
No comments:
Post a Comment